Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը         

Լուրեր

03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
03.11.2026 | 11:20
Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով
03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
Բոլորը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Նիստի ընթացքում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերներին իրազեկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին՝ առանձնահատուկ նշելով ՀԱՊԿ անդամ պետություններում ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների իրագործման ժամկետների զգալի կրճատման հարցը: Վաղարշակ Հարությունյանը հատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի Դաշնության ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքին ու արդյունավետությանը, ընդգծել հումանիտար բնույթի գործունեությունը, կարևորել զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները:

Պաշտպանության նախարարները հավանության են արժանացրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների 2021-2025թթ. ռազմական համագործակցության զարգացման պլանի մասին:

Նիստի շրջանակներում քննարկվել են օրակարգային հարցեր, մասնավորապես՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղիները, ՀԱՊԿ անդամ պետությունների պետական կառավարման մարմինների համար կադրերի պատրաստման համակարգի կատարելագործման միջոցառումները, խաղաղապահ ուժերի անձնակազմի պատրաստման համակարգը և այլն: Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով՝ իր գործընկերներին ծանոթացնելով ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության ընթացքում ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթությունների մասին:

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը նախատեսված է անցկացնել 2021թ. առաջին կիսամյակում, Տաջիկստանի Հանրապետությունում»,- ասված է հաղորդագրությունում: