2020թ․ ՀԱՊԿ-ն ամրապնդել է համագործակցությունը․ Շոյգու

Լուրեր

17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
Բոլորը

Միջոցառումները, որոնք անցկացվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից, ամրապնդել են ՀԱՊԿ-ի անդամ երկրների ռազմական գերատեսչությունների համագործակցությունը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Դրանք օգնել են լուծել կազմակերպությունում ՌԴ նախագահության առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև նպաստել են մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ամրապնդմանը»,- հայտարարել է նա ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին։

Անցկացված միջոցառումների թվում Շոյգուն հատկապես կարևորել է Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունը և հունիսի 24-ին Կարմիր հրապարակում անցկացված շքերթը: Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ շքերթին ՀԱՊԿ-ի զինծառայողների մասնակցության համար:

Շոյգուն նաև պատմել Է ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների՝ առաջին անգամ սեպտեմբերին անցկացված համատեղ նիստի մասին: Նա այն անվանել է «կարևոր ներդրում ՀԱՊԿ-ի հեղինակության ամրապնդման, գլոբալ անվտանգության միասնական դիրքորոշման ձևավորման, վստահելի երկխոսության կառուցման, փոխըմբռնման ամրապնդման գործում»։

Տաթև Ֆռանգյան