Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ալիևի՝ Նախիջևանն Ադրբեջանին միացնող միջանցքի մասին հայտարարությունը

Լուրեր

02.08.2026 | 14:59
Դավիթ Առաքելյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
02.08.2026 | 14:54
Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել ԱԺ աշխատակազմը. ՆԳ նախկին փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:46
Նիկոլ Փաշինյանը 4-րդ անգամ ՀՀ վարչապետ նշանակվեց
02.08.2026 | 14:28
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 14:13
Վարդանյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածու լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:04
Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են, դուք ՔՊ-ի «սպրուտն» եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 13:45
Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ իմ հետ հարգանքով խոսել. Շիրազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:57
2008-ին, երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ և հայրս երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:40
Թուրքիան սկսել է Գյումրի-Կարս երկաթգծի իր հատվածի վերականգնման աշխատանքները. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:25
2026-ի առաջին կիսամյակում պարեկները կազմել են ավելի քան 60,000 արձանագրություն՝ արագությունը գերազանցելու համար
02.08.2026 | 12:19
Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց եմ ներկայացնելու. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:15
ՔՊ-ական նոր պատգամավորը խուսափում է լրագրողների հարցերից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:08
Ձեռքը մի պարզեք իմ ուղությամբ` սիրուն չի. Ռուբինյանը` Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:58
Թուրքիայում ուտում էի Ադանա քեբաբ, համով էր. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:47
Նախագահն ընդունեց կառավարության հաժարականը
Բոլորը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահները դրական են արձագանքել Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ միացնող միջանցքի կառուցման գաղափարին։ Ընդ որում, Կրեմլի ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ տրանսպորտային կոմունիկացիաների թեման քննարկում են երկրների ղեկավարները, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կոնկրետ այս թեման չեմ մեկնաբանի»,- պատասխանել է Պեսկովը լրագրողի հարցին՝ իսկապե՞ս ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը դրական է գնահատել Նախիջևանից դեպի Ադրբեջան միջանցքի կառուցման գաղափարը։

«Միայն հիշեցնեմ, որ մեկ կամ երկու շաբաթ առաջ Պուտինի ու Ալիևի միջև հեռախոսազրույցի մասին մեր հաղորդագրության մեջ հայտարարել էինք այն  մասին, որ պետությունների ղեկավարները, այլ խնդիրների հետ մեկտեղ, քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանն ու զարգացմանն առնչվող հարցեր»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ «տրանսպորտային հաղորդակցության թեման օրակարգում է և քննարկվում է ղեկավարների կողմից»:

Տաթև Ֆռանգյան