Ռուսաստանցի բժիշկների առաջին ստորաբաժանումները ժամանել են Ստեփանակերտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
Բոլորը

Արեւելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատի (ՀՆԲՋ) առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար:

Ինչպես տեղեկացնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից,  հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՆԲՋ-ի ստորաբաժանումները շարասյան կազմում, տեխնիկայով մեկ օրում 300 կիլոմետրանոց երթ են կատարել Երեւանից Ստեփանակերտ: Ավելի վաղ ռազմական բժիշկները ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռներով Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից տեղափոխվել էին Երեւան:

Շարասյունն ուղեկցել է ՌԴ խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկները։

ՀՆԲՋ-ի առաջին ստորաբաժանման կազմում են ժամանել 60-ից ավելի բժիշկներ, այդ թվում ՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ:

Մասնագիտացված բժշկական կետում կտեղադրվեն բոլոր անհրաժեշտ բժշկական սարքավորումները որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան՝  նոյեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 01: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:

Լեռնային Ղարաբաղում կրակի եւ ռազմական գործողությունների դադարի վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: