COVID-անվտանգության նոր կանոնները թերի են կիրառվում մարզերում. ԱԱ տեսչական մարմին

Լուրեր

12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
Բոլորը

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Գավառ, Աբովյան և Հրազդան քաղաքների հիվանդանոցներում, ատամնաբուժարաններում, վարսավիրանոցներում և մանրամեծածախ առևտրի կետերում ստուգայցի ընթացքում մտահոգիչ խախտումներ են նկատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները. այս մասին տեղեկանում ենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

«ԱԱՏՄ տեսուչներն արձանագրել են, որ բժշկական հաստատություններում խախտումներ են եղել՝ կապված վտանգավոր թափոնների անվտանգ գործածության և մանրէազերծման աշխատանքների հետ։ Տեսչականի մասնագետները խախտումներն արագ վերացնելու հանձնարարական են տվել։

Մյուս տնտեսավարողների մոտ հիմնական խախտումները շարունակում են նույնը մնալ՝ թերություններ ախտահանման աշխատանքներում, ոչ ճիշտ չափաբաժիններով ախտահանիչ նյութերի առկայություն, չի իրականացվում օրական 2 անգամ ջերմաչափում, պատշաճ կերպով չեն վարվում կամ առհասարակ բացակայում են գրանցամատյանները:

Ինչ վերաբերում է դիմակ կրելուն, ապա ԱԱՏՄ տեսուչներն այստեղ դրական դինամիկա են տեսնում. նկատվում է դիմակներն ավելի շատ և ճիշտ կրելու միտում։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրապետության ողջ տարածքում։

Հիշեցում՝ տարբեր ոլորտների համար սահմանված covid-անվտանգության կանոններում նոր փոփոխություններ կան»,- ասվում է հաղորդագրության մեջ։