ՌԴ ներկայացուցիչները չե՞ն նկատում արդյոք ԼՂ-ում հայերի գերեզմանների ու սրբավայրերի պղծումը․ լրագրողը՝ Զախարովային

Լուրեր

17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
Բոլորը

Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ  (դիտել 1:09 րոպեից) ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան շփոթվել է, երբ Open TV-ի լրագրողը խնդրել է անդրադառնալ  Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղ տեղափոխված  զինյալների հարցին, որոնք, ըստ համացանցում հայտնված տեսանյութերի, քանդում են հայերի գերեզմաններն ու պղծում  սրբավայրերը։ Լրագրողը նաև հետաքրքրվել է, թե ինչ դերակատարություն ունի այս հարցում Ռուսաստանը։ Հարցը փոքր-ինչ վրդովվեցրել ու անհարմար վիճակի մեջ է դրել Մարիա Զախարովային։

«Ես այնքան էլ չեմ հասկանում, թե Դուք ինչ նկատի ունեք Ռուսաստանի դերակատարություն ասելով։ Դուք ի՞նչ կերպով եք դրանք կապում։ Դուք դա շատ հետաքրքիր կերպով կապում եք գերեզմանների քանդման հետ։ Ինչի՞ մասին եք դուք խոսում»,- հայտարարել է Զախարովան, ինչին ի պատասխան, լրագրողը հստակեցրել է հարցը՝ ասելով, որ ցանկանում է հասկանալ, թե որ տարածքներում են դրանք տեղի ունենում և ՌԴ ներկայացուցիչները չեն նկատում արդյոք այդ պղծումները։

«Սա արդեն անարդար է։ Այս դեպքում Դուք կոնկրետ օրինակ նշեք, թե ինչի մասին եք խոսում: Կոնկրետ ի՞նչ աշխարհագրական կետերում են տեղի ունենում Ձեր ասած բարբարոսական գործողությունները, և այդ ժամանակ ես կկարողանամ կոնկրետ պատասխան տալ: Անհնար է ընդհանուր խոսել այն մասին, որ բարբարոսական գործողություններ են կատարվում, և դրանք ինչ-որ կերպ կապել Ռուսաստանի հետ: Ներեցեք, բայց դա արդեն սյուրռեալիստիկ խոսակցություն է: Խնդրում եմ, ուղարկեք այն կոնկրետ տեսահոլովակները, լուսանկարները, որոնց մասին խոսում եք՝ նկարագրելով դրանց գտնվելու վայրը: Այդ ժամանակ մենք կկարողանանք կոնկրետացնել դրանք: Ինձ, անկեղծ ասած, մի բան է զարմացնում… Ես չեմ կարծում, որ այդ լուսանկարներում կամ տեսանյութերում պատկերված անձինք ինչ-որ կերպ կապ ունեն Ռուսաստանի հետ։ Բայց Դուք հարցն ուղղում եք մեզ: Միգուցե իմաստ ունի հստակեցնել այդ անձանց պատկանելիությո՞ւնը, թե  կոնկրետ որ պետությանն են պատկանում, ապա դրանից հետո հարցն ուղղել այդ պետությանը, որի քաղաքացիներն են այդ տեսանյութերում պատկերված անձինք: Մեկ անգամ ևս կրկնեմ, բարի եղեք, ուղարկեք մեզ այդ նյութերը, և մենք կհստակեցնենք, թե ինչի մասին է խոսքը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Տաթև Ֆռանգյան