Ադրբեջանի Մեջլիսն առաջարկում է Ֆրանսիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից

Լուրեր

21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսն այսօր քննարկել է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ նախօրեին ընդունված բանաձևը։

Մեջլիսը հանդես է եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում դիմել ԵԱՀԿ-ին՝ Ֆրանսիային Մինսկի խմբից հեռացնելու պահանջով։ Բացի այդ՝ կոչ է արվում վերանայել Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև քաղաքական հարաբերությունները, վերլուծել տնտեսական հարաբերությունները և քայլեր ձեռնարկել։

«Միլլի Մեջլիսը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ դիմել ԵԱՀԿ-ին՝ Ֆրանսիային Մինսկի խմբից հետ կանչելու համար, որն իր դիրքորոշմամբ ու հայտարարություններով վերջին օրերին կասկածի տակ է դնում իր չեզոքությունը»,- ասվում է հայտարարությունում։

Քննարկումների մեկնարկին Մելջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևն «ամոթալի» է որակել։

«Այս ամենը կասկածի տակ է դնում Ֆրանսիայի համանախագահությունը։ Ադրբեջանի ջանքերով այսօր նոր իրականություն է ստեղծվել։ Ֆրանսիան պիտի հաշտվի ստեղծված իրավիճակի հետ և կանգնի ճշմարտության կողքին»,- ասել է Գաֆարովան։

Բացի այդ, այսօր 40 հասարակական կազմակերպությունների ներկայացուցչներ բողոքի ակցիա են կազմակերպել Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ իրենց դժգոհությունը հայտնելով Սենատի ընդունած բանաձևի դեմ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը նախօրեին ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը՝ ձայների 305 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ:

Էմմա Չոբանյան