Ավետիք Իշխանյանն ազատ է արձակվել․ նա պատմել է՝ ինչու է բերման ենթարկվել

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը քիչ առաջ ազատ է արձակվեց Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Ոստիկանություն է տարվել՝ ծեծի ենթարկելու կասկածանքով։

«Կառավարության շենքի առջևով գնում էի դեպի Նալբանդյան փողոց, որ բարձրանայի մեր գրասենյակ, ոստիկանների մեջ կանգնած էր իմ ծանոթներից մեկը, որին մենք բազմիցս աջակցել ենք մեր գրասենյակում։ Քրեական անցյալ ունեցող մեկն էր, և նա ոստիկանների մեջ կանգնած էր՝ դեպի Տիգրան Մեծ։ Անցնում էի, բավական ագրեսիվ ձևով ասաց՝ իմ գործը ի՞նչ եղավ։ Ես էլ շտապում էի, ասացի՝ Ղարաբաղը կորցրել ենք, դու դեռ քո գործով ես զբաղվո՞ւմ։ Եվ նա ամենախայտառակ հայհոյանքները տեղաց և՛ Ղարաբաղի հասցեին, և՛ իմ հասցեին։ Ես զայրացած շուռ եկա, ասացի՝ էդ ինձ էիր ասո՞ւմ։ Եվ նա հարձակվեց, բռնեց և սկսեց քաշքշել ինձ շատ կոպիտ ձևով։ Եկան քաղաքացիներ, ոստիկանները նրան քաշեցին մի կողմ, և Ոստիկանությունը երկուսիս էլ բերման ենթարկեց»,- պատմել է Իշխանյանը։

Իրավապաշտպանը կարծում է, որ տեղի ունեցած միջադեպը սադրանք էր իր նկատմամբ։

«Նախ՝ ինչ գործ ուներ քրեական անցյալ ունեցող այդ մարդը ոստիկանների մեջ կանգնած։ Երկրորդ՝ դրանից ելնելով՝ ես համարում եմ, որ դա սադրանք էր անձամբ իմ նկատմամբ։ Եվ ես զգուշացնում եմ հասարակական, քաղաքական գործիչներին, որ, հավանաբար, այդպիսի սադրանքներ առաջիկայում ևս կլինեն, պետք է զգույշ լինել»,- եզրափակել է Ավետիք Իշխանյանը։