«Սոցիալական պահանջ կրող քաղաքական ուժեր Հայաստանում չկան». Ավետիք Իշխանյան

Լուրեր

15.06.2026 | 19:10
Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկը Դևիսի գավաթում
15.06.2026 | 19:00
Ադրբեջանից գազ ներկրելու տեխնիկական հնարավորություն կա, ՀՀ-ն երկու ամիս ադրբեջանական գազ է այրել 2023-ին․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 18:50
Թրամփը հայտարարել է, որ «նավերը սկսում են ազատորեն շարժվել» Հորմուզի նեղուցից
15.06.2026 | 18:41
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել. ՍԱՏՄ
15.06.2026 | 18:30
Որ տեղամասն ում է ընտրել․ Հայաստանի «քաղաքական» քարտեզը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 18:23
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 վարույթ՝ 60 անձի մասով, ուղարկվել է դատարան․ Դատախազություն
15.06.2026 | 18:21
Էդուարդ Սպերցյանի կինը լուսանկարներ է հրապարակել Կոմոյից
15.06.2026 | 18:19
Փամբակ գետում 15-ամյա աղջկա են որոնում // Նարիշկինը՝ ՌԴ-Հայաստան «բարիդրացիության» մասին․ ԼՈՒՐԵՐ
15.06.2026 | 18:17
ՀՀԿ-ն չի ճանաչում ընտրությունների արդյունքներով ձևավորվող Ազգային ժողովի լեգիտիմությունը
15.06.2026 | 18:01
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ գլխավոր դատախազի և Պուտինի «հոգևոր հայր» մետրոպոլիտ Տիխոնի նկատմամբ
15.06.2026 | 17:58
Վանաձորում երեխա է ընկել գետը․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
15.06.2026 | 17:52
ՀՀ կառավարությունը կաջակցի գործարարներին՝ ռուսականից ավելի հուսալի և գնողունակ շուկաներ գտնելու․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 17:44
Նարիշկինը Հայաստանում իրավիճակը «բարդ» է անվանել, ընտրությունները՝ «կասկածելի»
15.06.2026 | 17:36
Հայաստանը շարունակում է հայկական հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկելու աշխատանքը
15.06.2026 | 17:25
«20 րոպե օկտագոնում Ջասթին Գեյջիի հետ»․ UFC-ն հրապարակել է Տոպուրիայի վնասված դեմքի լուսանկարը
Բոլորը

«Բողոքելու հասարակության կամքը կոտրվեց ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ»,- համոզված է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը. «Առանց նախկին մեթոդների՝ բռնությունների, արձանագրությունները փոխելու, հաշվարկը ցույց տվեց՝ իշխանությունը ստացել է ամենաբարձր քվեն, և սա պայքարող հասարակությանը կոտրեց»:

Հայտնի է, սակայն, որ հասարակությունը ոտքի չկանգնեց նույնիսկ Հանրապետականի օգտին քվեներ հավաքող ուսուցիչների տվյալների հրապարակման և ՍԱՍ սուպերմարկետների ցանցի աշխատողների հանդեպ սեփականատերերի նախընտրական սպառնալիքների հրապարակումից հետո։ Ավետիք Իշխանյանն ավելացնում է նաև «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը. «Գուցե արդեն այս տարիների ընթացքում հասարակությունը հիասթափվել է ինքն իրենից, այլևս հույս չի կապում ինչ-որ փոփոխությունների հետ, համակերպվել է իրավիճակին և երևի, դարերի ընթացքում ինչպես եղել է՝ հնազանդություն, հպատակություն, հասարակությունը համակերպվել է»։

Իշխանյանի կարծիքով, Հայաստանի խնդիրներից մեկն էլ հենց այն է, որ դիմացինի խնդիրը իրենը չի համարում, հասարակական շահի ընկալում չկա։ Բոլոր շարժումներն ուղեկցվում են սոցիալական պահանջով, սակայն քաղաքական ո՞ր ուժերն են միանում դրանց՝ միայն ձախակողմյան, սոցիալիստական կողմնորոշում ունեցող ուժերը։ Մինչդեռ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը կարող էին օգտվել բողոքի այդ ցույցերից:

«Սոցիալական պահանջի կրողներ՝ որպես քաղաքական ուժ, Հայաստանում չկա»,- ասում է Իշխանյանը։

Ավետիք Իշխանյանն ավելի հավանական է համարում, որ մենք գուցե այլևս պետություն ունեցող ազգի մտածողություն չունենք, որտեղ հասարակությունը գիտի իր իրավունքները և կարողանում է պայքարել։ Մենք գերադասում ենք համակերպվել: Ըստ իրավապաշտպանի, «այդ համակերպման մեջ մտնում է նաև արտագաղթը։ Որովհետև նույն բանն է համակերպվել, հնազանդվել, հպատակվել կամ արտագաղթել այլ երկիր և այնտեղ լինել հպատակ»։

Սակայն իրավապաշտպանը չի բացառում, որ Հայաստանի իշխանությունների ապագայի համար ֆորսմաժորային կարող է լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձը Ադրբեջանին. «Մարդկանց համար Ղարաբաղը մնում է այն փարոսը, որի համար դեռևս արժե պայքարել»։

Մհեր Արշակյան