Կրեմլի պատասխանը Էրդողանին․ ԼՂ-ում խաղաղապահ առաքելությունը չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման համար ջանքերի ընդլայնման հնարավորությունը՝ տարածաշրջանի այլ երկրների ներգրավմամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Բացի երեկ երեկոյան մեր ասածից, ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակը միայն հաստատել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ձեռքբերված համաձայնության կատարման ընթացքը: Ուշադրության կենտրոնում են եղել նաև մոնիթորինգի կենտրոնի շրջանակում համատեղ աշխատանքը:

Պեսկովը նաև կոչ է արել չշփոթել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունն այդ տարածաշրջանում գործող հումանիտար կենտրոնի հետ։ Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ նա հիշեցրել է, որ տարածաշրջանում տեղակայված է ռազմական խաղաղապահ զորախումբ, ինչպես նաև գործում է հումանիտար արձագանքնման կենտրոն։

«Պետք չէ դրանք ամբողջությամբ տարանջատել, սակայն պետք չէ նաև շփոթել հակամարտող կողմերի շփման գծում կանգնած խաղաղապահների առաքելությունը հումանիտար կենտրոնի հետ։ Լեռնային Ղարաբաղում այնքան մեծ թվով խնդիրներ կան կուտակված, որոնք խորացել են պատերազմի պատճառով, հումանիտար կենտրոնը հենց դրանով էլ կզբաղվի»,- պարզաբանել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանն ուղղված ջանքերի ընդլայնման հնարավորությունը՝ տարածաշրջանի այլ երկրների հետ համատեղ։

Տաթև Ֆռանգյան