Դրամի արժեզրկում, արտարժույթի վերելք. որոնք են պատճառները և ինչ սպասել

Լուրեր

25.11.2024 | 15:36
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ
25.11.2024 | 15:28
ՀՀ-ից մեկնած կանադացի լրագրողի մուտքը Թուրքիա արգելափակվել է՝ ԼՂ-ում Բաքվի էթնիկ զտումները քննադատելու համար
25.11.2024 | 15:17
Խախտումներ շինհրապարակում. ԲԸՏՄ
25.11.2024 | 15:09
ՌԴ-ն սկսել է նախապատրաստվել Զապորոժիեն գրավելուն. The Economist
25.11.2024 | 15:00
Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյա է կալանավորվել, փոփոխություններ Վրաստանի կառավարության կազմում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2024 | 14:54
Հնդկաստանը Pinaka համակարգերի առաջին խմբաքանակն է մատակարարել Հայաստանին․ ԶԼՄ
25.11.2024 | 14:46
Վրաստանի իշխող կուսակցությունն արագացնում է նոր նախագահի ընտրությունը
25.11.2024 | 14:41
Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.11.2024 | 14:35
Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ
25.11.2024 | 14:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կալուգայի «Թայֆուն» ռազմարդյունաբերական գործարանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.11.2024 | 14:15
Երևանում 3 օր անընդմեջ տեղումներ են սպասվում․ ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
25.11.2024 | 14:05
Ինչո՞ւ է վարչապետը լեգիտիմացնում «Արևմտյան Ադրբեջան» թեզը․ Արևմտյան Հայաստանը տարածքային պահանջ չէ՛․ Արմինե Մարգարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 13:55
Իրանն ու Ադրբեջանը քառօրյա համատեղ զորավարժություններ են սկսել
25.11.2024 | 13:50
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին կառույցի կարգավիճակ կտրվի
25.11.2024 | 13:45
Նոր ձերբակալություն՝ Կենտրոնի թաղապետարանում. պաշտոնյան կալանավորվել է
Բոլորը

Հայկական դրամի արժեզրկումն ու դոլարի վերելքը շարունակում է: Նոյեմբերի 24-ին արդեն դոլարի առքը կազմում էր շուրջ 508 դրամ, վաճառքը՝ շուրջ 520 դրամ՝ ըստ Rate.am-ի: Այսպիսով, նոյեմբերի 22-ի համեմատ՝ դոլարի առքի տատանումը կազմել է +3․83 դրամ, վաճառքը՝ +4․83 դրամ։

Այսօր դոլարի գինը փոքր-ինչ նվազել է․ առքը կազմում է շուրջ 506, վաճառքը՝ շուրջ 515 դրամ:

Դոլարի թանկացումն ու դրամի արժեզրկումը սկսվեց Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողություններին ու Հայաստանում ռազմական դրություն հայտարարելուն զուգահեռ: Պատերազմի հետևանքով ստեղծված անկայուն իրավիճակը հանգեցրեց դոլարի պահանջարկի ավելացման ու դրամի արժեզրկման: Եթե սեպտեմբերի 25-ին դոլարն արժեր շուրջ 485 դրամ, ապա սեպտեմբերի 29-ին հասավ 488 դրամի: Նոյեմբերի 10-ի դրությամբ, դոլարի արժեքը 494 դրամ էր, որից հետո դոլարի վերելքն էլ ավելի մեծ թափ առավ՝ հասնելով շուրջ 520 դրամի:

Ինչո՞վ են պայմանավորված արտարժույթի շուկայում նման տատանումները, ի՞նչ հնարավոր հետևանքների կարող ենք բախվել և որո՞նք են լուծումները ստեղծված իրավիճակում։

Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտակ Մանուկյանի՝ նման տատանումները պայմանավորված են անորոշություններով, սակայն, ըստ ամենայնի, խոսքը կարճաժամկետ խնդիրների մասին է և առաջիկայում կայունացման միտում կտեսնենք։

«Հայաստանում այն ինստիտուտը, որը հստակ այս տարիներին ապացուցել է իր կենսունակությունը, դա Կենտրոնական բանկն է, որպես ինստիտուտ, և այս առումով ԿԲ-ն արդեն իսկ տարածեց հաղորդագրություն, որ եթե հարկ լինի, արտարժութային ինտերվենցիաներ կարվի։ Սա արդեն իսկ խոսում է նրա մասին, որ այդտեղ խնդիրներն առավելապես անորոշություններով պայմանավորված հնարավոր և անհնար վարքագծի հետևանք են: Այսինքն՝ եթե խորքային տնտեսական հետևանքներ լինեին, ապա հասկանալի է, որ արտարժութային ինտերվենցիաները լավագույն գործիքակազմը չէին լինի, բայց այս հաղորդագրությունն արդեն իսկ խոսում է, որ որոշակի կարճաժամկետ խնդիրների մասին ենք խոսում, և ֆինանսական կայունության տեսանկյունից, այնուհանդերձ, որևէ էական ռիսկ չկա։ Ավելին ասեմ՝ Կենտրոնական բանկը նաև հրապարակեց արտարժութային ռեզերվների վերաբերյալ տեղեկատվություն, որը ևս փաստում է, որ մեր պաշարներն ավելի քան 2,3 միլիրադ դոլարի կան, այսինքն՝ այդ մասով, այո, որոշակի ճնշումներ կան անորոշության հետ կապված, բայց դրանք գտնվում են կառավարելի տիրույթում»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ 2020 թվականը մի քանի գործոններով պայմանավորված, բարդ տարի է տնտեսության համար, սակայն, այնուամյանիվ, որոշակի դրական սպասումներ կան։

«Ակնհայտ է, որ քովիդի և նաև պատերազմական գործողությունների հետևանքով տնտեսության վրա ազդեցության առումով բավականաչափ բարդ տարի է։ Բայց այս մասով ևս մեկ գործոն կա։ Նոյեմբերի 18-ին արժույթի միջազգային հիմնադրամը ևս Հայաստանի Հանրապետությանը հավելյալ բյուջեի ֆինանսավորման մասով վարկային ծրագիր հաստատեց։ Այսինքն՝ սա չափազանց կարևոր է, որովհետև Արժույթի միջազգային հիմնադրամը գնահատում է այն բոլոր ռիսկերը կամ մարտահրավերները, որ մեր երկրի առջև կարող է ծառացած լինել, և տեսնում ենք, որ 2021 թվականի հետ կապված բավականաչափ վերականգնվողական աճը կլինի, ամենայն հավանականությամբ, կգրանցենք աճ, և սրանք հիմքեր են տալիս ենթադրելու, որ հնարավոր ճնշումը անորոշությունների հետ կապված որոշակի կարճաժամկետ հեռանկարով է»,- նշեց Մանուկյանը։

Պատգամավորը վստահ է, որ դրամի արժեզրկման հարցում խորքային հիմնախնդիրներ չկան։

«Եթե մենք դիտարկում ենք այս պահը, շուրջ 10 տոկոսանոց անկում կամ դրամի արժեզրկում ունենք։ Կարծում եմ, որ հետագա հեռանկարներում, ըստ էության, փոխարժեքի կուրսը կայուն վարքագիծ կձևավորվի։ Այն, որ անորոշությամբ է սա պայմանավորված, դրա արտացոլանքն է նաև այն հանգամանքը, որ առքի և վաճառքի կուրսերի միջև բավականաչափ մեծ տարբերություն կա»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ սա արդեն խոսում է այն մասին, որ անորոշություն կա․ «Սովորաբար, եթե կա որոշակիություն և հստակ մեսիջներ այս մասով, անորոշության աստիճանը չափազանց փոքր է, տատանվում է 3-4 տոկոսի շրջանակում։ Հիմա տեսնում ենք, որ ավելի մեծ՝ մոտ 10 տոկոսի չափով կա։ Չկա որևէ խորքային հիմնախնդիր դրամի արժեզրկման հարցում, այն չափով, որով ներկայում շուկայում նկատվում է։ Խուճապի մեջ ընկնելու որևէ կարիք չկա։ Կարծում եմ՝ այո՛, առկա է անորոշություն, նաև ԿԲ-ի հայտարարությունից հետո այդ անորոշության աստիճանը էականորեն կնվազի և արդեն կայունացման միտումների ականատես կլինենք, այդ թվում՝ առքուվաճառքի գների, մարժայի նվազման՝ որպես հետևանք կամ արդյունք»։

Հարցին՝ արդյո՞ք սրա հետևանքով, հնարավոր է, ականատես լինենք գնաճի, պատգամավորը պատասխանեց, որ որոշակի գնաճային ճնշումներ կարող են լինել, սակայն կառավարելի մակարդակում։

«Նախ՝ ամեն տարի, պետական բյուջեի արծարծմանը զուգընթաց, Կենտրոնական բանկը ներկայացնում է նաև գնաճի վերաբերյալ իր սցենարը, և այն ժամանակից ի վեր, ինչ Կենտրոնական բանկն անցել է գնաճի թիրախավորմանը, այսինքն՝ 4 տոկոս՝ պլյուս-մինուս 1․5 տոկոս, հատկապես վերջին տարիներին մշտապես այն եղել է ստորին չափով։ Այստեղ, իհարկե, կան մի շարք միտումներ՝ ինչպես Համաշխարհային շուկայում, այնպես էլ Հայաստանում։ Հիմա 2021-ին, նաև ներկա փոխարժեքով պայմանավորված, հնարավոր են որոշակի գնաճային միտումներ, հատկապես այն ապրանքատեսակների գծով, որոնք ներմուծվում են։ Չմոռանանք նշել, որ որոշակիորեն մեր ներմուծումն ավելի շատ է, քան արտահանումը, բայց և այնպես, երբ դիտարկումները ՏՄՊՊՀ-ի կայքում տեսնում ենք, այս ամբողջ բազայով հանդերձ՝ կարող ենք ասել, որ այո՛, որոշակի գնաճային ճնշումներ հնարավոր է լինեն՝ այն իմ ասած սահմաններում։ Այնուամենայնիվ, գնաճը կլինի կառավարելի ԿԲ-ի կողմից թիրախավորված գնաճի շրջանակում»,- մանրամասնեց տնտեսագետ պատգամավորը։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, սակայն, արտարժույթի շուկայում վերջին տատանումների պատճառով տնտեսական լուրջ խնդիրներ է տեսնում։ Նրա խոսքով՝ այն գործոնները, որոնք բերել են այս իրավիճակին, շարունակում են պահպանվել։

«Ցավոք, պետք է արձանագրենք, որ խորքային խնդիրներ մենք ունենք տնտեսության մեջ, հատկապես՝ արդեն իսկ արձանագրված ֆինանսական ոլորտում։ Այն գործոնները, որոնք բերել են այսօրվա իրավիճակին, ցավոք, պահպանվում են և գնալով ավելի լայն ազդեցություն են ունենում ու խորանում: Ինչի՞ հետևանք է սա՝ արժույթի արժեզրկումը։ Մակրոտնտեսական փոխազդեցությունների»,- ասաց տնտեսագետը։

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ հիմնական գործոնը Քովիդ-19-ի դեմ պայքարի տապալումն էր․ «Մեր տնտեսությունը փաստացի հյուծվեց, և այդ հյուծումը գոնե չբերեց առողջապահական ոլորտում դրական արդյունքների։ Դրանից հետո արդեն պատերազմական վիճակը՝ 44 օր, և դրա հետևանքները, տնտեսական քաղաքականություն իրականացնողները և իշխանությունները, ըստ էության, չիրականացրեցին նվազագույն այն քայլերը, որոնք անհրաժեշտ էին այս մասշտաբի պատերազմական իրավիճակում։ Եվ առնվազն հանրությունը՝ մենք բոլորս տեղյակ չենք քայլերից, բայց հետևանքները տեսնում ենք, որովհետև չկան քայլեր։ Մյուս կողմից՝տնտեսական արդեն արձանագրված անկումը, մյուս գործոնը՝ հարկային մուտքերի կրճատոմը՝ 7-8 տոկոս, 20 տոկոս և ավելի օտարերկրյա տրանսֆերների, դրամական հոսքերի կրճատումն արձանագրված է, ներդրումների զուտ ներհոսքը, նախորդ տարվա համեմատ, արդեն շուրջ 70 մլն դոլարի չափով պակասել է։ 2019-ին էլ էինք այս ցուցանիշն արձանագրել՝ շուրջ 60 մլն դոլարի ներհոսքի կրճատում»։

Նրա խոսքով՝ անցած 2․5 տարիներին, ակներև է, ունեցանք ներդրումային միջավայրի և ռիսկերի էական աճ։

«Իրականությունն այն է, որ այդ «փռեմ ասֆալտինը», «ջարդեմ-փշրեմ»-ը նաև արտաքին ներդրողներին էր հասանելի։ Մանավանդ, որ վերջնարդյունքում պարզվեց՝ այդ բոլոր մեղադրանքները և բարձրաստիճան պաշտոնյաների՝ հայհոյանքի մակարդակի հասնող որակումներն իրականություն այդպես էլ չդարձան, պարզվեց, որ ներքաղաքական, շահադիտական նպատակներից էին ելնում»,- ընդգծեց նա։

Ըստ Ավետիսյանի՝ «տնտեսական հեղափոխություն» կոչվածն իրականում պոպուլիզմ էր և այդպես էլ իրականություն չդարձավ։

«Հիմա մենք ունենք խնդրահարույց մի շարք գործոններ և մարտահրավերներ։ Եվ եթե այսպիսի տեմպերով շարունակենք, դրանք հետևանքներ են ունենալու և, եթե այս տեմպերով շարունակենք, 1-2 շաբաթ հետո ականատես կլինենք արդեն դրամի շուրջ 20-25 տոկոս արժեզրկման՝ մինչև պատերազմական իրավիճակի հետ համեմատած։ Սա կարող է հանգեցնել արժութային շուկայում կորուստների։ Դա բերելու է նաև խորը սոցիալական խնդիրների։ Մենք արժութային շուկայում կմտնենք խորը անկայնության փուլ։ Սա էական ռիսկ է արդեն՝ և՛ ներդրումների, և՛ արտաքին առևտրի տեսանկյունից:  Գնաճն այլևսս չի լինի զսպել»,- նշեց տնտեսագետը:

Անդրադառնալով Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությանը՝ Թադևոս Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ հազիվ թե ԿԲ-ի ձեռքում եղած գործիքները երկարաժամկետ արդյունք կտան:

«Իրականում 2 գործիք կա ԿԲ-ի ձեռքում։ Նախ՝ ինտերվենցիաները, որ վաճառեն արժույթը: Այս մասով ես թերահավատ եմ, որովհետև իրականում հենց պատերազմական օրերին ակնհայտ էր, որ իրականացվում են ինտերվենցիաներ նաև այս ընթացքում, և դա անում են պետական ռեզերվներից։ Բայց դրանք անահմանափակ չեն։ Դա պետական ծախս է ենթադրում, իրականում շուկայական գնից էժան պետք է վաճառեն արտարժույթը: Այդ ռեզերվերները ոչ միայն սահմանափակ են այդ իմաստով, այլև այդ գործիքը չես կարող երկար աշխատեցնել։ Սա հասկանում են նաև շուկայի խաղացողները, և դրա էֆեկտն ավելի երկար հիմքի վրա թուլանում է։ Ինտերվենցիաները կարճաժամկետ էֆեկտ կարող են տալ, եթե ճիշտ հաշվարկված են և ճիշտ ժամանակին են իրականացվում։ Մենք այդ ժամանակն արդեն բաց ենք թողել, իսկ խնդիրը չի լուծվել»,- արձանագրեց նա։

Երկրորդը, ըստ նրա, ԿԲ-ի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքն է․ «Բայց այսպիսի բարդ տնտեսական իրավիճակում, երբ ներդրումների ակնհայտ դուրսմղում ունենք, այսինքն՝ կապիտալը, ըստ էության, ավելի շատ գնում է մեր երկրից, իսկ ներդրումային միջավայրը բարձր ռիսկերով է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, պատերազմ, ձախողված կառավարում… Այսպիսի իրավիճակում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը ևս սահմանափակում է տնտեսությունը, ներդրումային և ֆինանսական հասանելիությունը, որը բացասական հետևանք կթողնի տնտեսական աճի տեսանկյունից։ Այնպիսի վիճակում ենք, որ այս գործիքն էլ մեծ հաշվով կիրառելի չէ»։

Անդրադառնալով լուծումներով՝ Թադևոս Ավետիսյանն ընդգծեց, որ համակարգային լուծումներ են պետք, որի հիմքում պետք է լինի միասնականությունը:

«Համակարգային, արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, ինչին ունակ չէ գործող իշխանությունը։ Իրականում ավելի խորանալու է վիճակը, մանավանդ հիմա՝ դիմացը ձմեռ է, ծախսերն ավելանում են, նաև ներդրումների այսպիսի վիճակը բերելու է տնտեսական ակտիվության հետագա նվազման։ Սրանք միայն տերմիններ և թվեր չեն, սրանք մարդկանց համար աշխատատեղեր, բյուջեի համար եկամուտներ են, բիզնեսի համար շահույթ, և այս պարագայում վրա են հասնում նաև հոգեբանական գործոնը, մարդկանց սպասումները։ Արդեն կան թանկացումներ, դրանք կարող են շարունակվել։ Եվ հենց առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնց մի մասը ներկրվում է կամ ունի ներկրման բաղադրիչ, այս պարագայում մենք գրեթե բոլոր կողմերից հավաքական բացասական ազդակներ ունենք։ Օրինակ՝ եթե այսպես շարունակվի, քաղաքացիները, որոնք ունեն դրամով ավանդներ, մաքսիմում ձգտելու են ազատվել դրանցից և փոխարինել արտարժույթով։ Սա լրացուցիչ բացասական ազդեցություն է, որը մուլտիպլիկատիվ էֆեկտով կմեծացնի արժեզրկման այս պրոցեսը։ Կան, իհարկե, լուծումներ։ Լուծումը միանշանակ միասնականության մեջ է՝ և՛ բիզնեսը, և հանրությունը, և՛ պետությունը, նաև՝ Սփյուռքը պետք է իրենց ողջ ջանքերը գեներացնեն։ Ճիշտ նպատակադրմամբ միայն հնարավոր կլինի այս վիճակից դուրս գալ»,- եզրափակեց տնտեսագետը։

Անժելա Պողոսյան