Այս իշխանությունը պետք է գնա, բայց երկրի համար ստաբիլ ժամանակ. Արմեն Մարտիրոսյան

Լուրեր

27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցը «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն է:  Նա անդրադարձել է իշխանության  ներկայիս անելիքներին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությանը, մեր պետության համար դժվարին  իրավիճակից դուրս գալու ելքերին:

-Պարո՛ն Մարտիրոսյան, հետպատերազմյան այս  շրջանում, երբ մեր պետությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ,  պարտվողական փաստաթուղթ ստորագրած այս իշխանությունը պետք է մնա, թե՞ գնա:

-Այս իշխանությունը պետք է գնա, բայց երկրի համար ստաբիլ ժամանակ, պետք է ուժեղ ժամանակ գնա, ոչ թե՝ իրեն քշեն: Ես այսօր չէի փոխի նաև նախարարներին. ինչպես ժողովուրդն է ասում, կամուրջն անցնելիս ձիուն չեն փոխում: Մյուս կողմից՝ մենք ունենք 17 կուսակցություններ, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը, հարցնում ես՝ ով է ձեր թեկնածուն, ամաչում են ասեն, որ միտինգին մարդիկ գնան:

-Արտահերթ խորհրդարանական ընտրություննե՞րն եք որպես իրավիճակի հնարավոր լուծում դիտարկում:

-Իհարկե: Միևնույն ժամանակ հասկանում եմ, որ հասարակության մի մեծ մաս վախենում է հների վերադարձից, գիտակցում է, որ Հադրութի կորուստն ավելի մեծ չէ, քան կոռուպցիայի վերադարձը, նախընտրում է, որ ժողովրդավարական ճանապարհով եկած իշխանությունը մնա ինչ-որ ժամանակ, քան վերադառնա մղձավանջին, որի միջով անցել է: Լավ կլինի՝ ընտրությունները կազմակերպվեն այն ժամանակ, երբ այս իշխանությունը դեռ կունենա լեգիտիմության պաշար, ոչ թե երբ այն արդեն սպառված լինի: Նիկոլ Փաշինյանի սխալներից մեկն այն էր, որ նա, օրինակ՝  ՀԱԿ-ի, «Քաղաքացու որոշում» կուսակցության հարցադրումներին չէր պատասխանում, բայց Մարգարիտա Սիմոնյանին կարող էր պատասխանել: Բացի այդ՝ նա կրկնում էր Լենա Նազարյանի այն թեզը, որ պետք է դանդաղ շտապել: Դանդաղ լինելու մրցույթ աշխարհում չկա. ամեն բան հիմնված է արագության վրա: Այդ միտքը դարձել էր գործելաոճ: Չշտապեցիք, այդ պատճառով չունեցանք դրոններ, ռեֆորմներն անավարտ մնացին, ունենք դատական խայտառակ համակարգ և այլն:

-Ի՞նչ հող է պետք նախապատրաստել, որպեսզի նոր, թարմ ուժեր ի հայտ գան, ո՞վ պետք է դա անի:

-Բոլոր կուսակցությունները պետք է պետական ֆինանսավորում ստանան, կլինի դա՝ հարկերից, թե այլ ձևով…Նրանք չպետք է աշխատեն օլիգարխների փողերով: Մենք վերջապես պետք է ազատվենք «ջեբի» կուսակցություններից:

-Այսօր Հայաստանում որ կողմ նայեք՝ խնդիրներ են՝ իրականություն, որին բախվել են անհետ կորած զինվորների, գերիների ծնողները,  անօթևան մնացած փախստականները, կորսված հայրենիք՝ ամենատարբեր ռեսուրսներ, մշակութային արժեքներ…Երկար կարելի է թվարկել: Ինչպե՞ս եք տեսնում այս խնդիրների լուծումը:

-Պետականությունը պահելու համար պետական այրերը պետք է պատրաստ լինեն իշխանությունը փոխանցել հակառակորդ կուսակցությանը, բայց ոչ օտար պետության: Այս աղետը, որի մեջ հայտնվեցինք, թող միայն Նիկոլ Փաշինյանով չչափեն. այս ռումբը Նիկոլ Փաշինյանի տակ դրել են դաշնակցականներն ու հանրապետականները, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Իհարկե, Փաշինյանը կարող էր գոնե չնստել այդ ռումբի վրա, հասկանալով, որ այն պայթուցիկ է: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը կարող էր շրջանցել պատերազմը: Իր լեգիտիմության կիզակետին՝ խորհրդարանական ընտրություններից տասը օր հետո  ինքը կարող էր  ասել. «Ժողովու՛րդ, մենք պետք է գնանք այսինչ-այսինչ քայլերին, որպեսզի խաղաղ ապրենք»: Մենք այսօր գոնե պետք է հասկանանք, որ քսան տարի հետո մեր երկրի ղեկավարի տակ չպետք է ռումբ դնենք: Այդ ռումբի ամենավտանգավոր մասը անկիրթ, ծայրահեղությունների գիրկն ընկնող  հասարակությունն է, որը պատերազմի ժամանակ ստիպում էր Արծրուն Հովհաննիսյանին ասել այն տեքստերը, որոնք նա ասում էր:

Իշխանությունը պետք է առաջ նայի, բայց ես անելիքը միայն իշխանության վրա չեմ գցի. ամեն մեկը պետք է զբաղվի իր երեխայով: Ամեն ծնող պետք է երեխայի հետ խոսի մասնագիտության ընտրությունից, ձեռքը բռնի տանի թանգարան, թատրոն, գրախանութ, սերմ ցանի հաջորդ հանգրվանի համար:

 

Աննա Բաբաջանյան