Խնդիրը միայն տղաների ազատությունը չէ, խնդիրը նաև երկրի ազատությունն է․ Ալեք Ենիգոմշյան

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

«Քանի դեռ այս իշխանություններն են, այս վարչախումբը, դրական ակնկալիքներ ունենալ տղաների դատավարությունից անհեթեթ է»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը:

«Նրանց անընդհատ պատժում են, ժամանակ առ ժամանակ այդ պատիժը մեղմանում է, սակայն այս իրավիճակում որևէ դրական ակնկալիք ունենալ այդ դատավարություններից պետք չէ։ Այստեղ խնդիրը միայն տղաների ազատությունը չէ, խնդիրը նաև երկրի ազատությունն է։ Նրանք հիմա անազատության մեջ են, որովհետև փորձում էին պայքարել երկրի ազատության համար»,- համոզված է Ենիգոմշյանը։

Նրա խոսքով՝ այս փուլում ոչ այնքան կարևոր է, թե ով կլինի վարչապետի պաշտոնում, որքան երկրում իրավիճակ փոխելը․ «Հայաստանը հիմա գտնվում է գաղութացված վիճակում։ Խնդիրը երկրում իրավիճակ փոխելն ու գաղութացումից ազատվելն է»։

Խոսելով հունվարի 19-ին «Ելք» դաշինքի նախատեսած երթին մասնակցելուց, Ենիգոմշյանը նշեց, որ այդ հարցը դեռ չեն քննարկել․ «Այս թանկացումներն ու ընդհանրապես սոցիալական վիճակը չեն կարող անտարբեր թողնել, բայց դրանք ավելի լայն խնդիրների արգասիք են։ Ես այս պահի դրությամբ մեր անելիքը չեմ կապում «Ելք»-ի նշած ժամկետի հետ։ Մենք նրանցից առաջարկ չենք ստացել։ Մենք այդ հարցը դեռ չենք քննարկել։ Ես չգիտեմ էլ «Ելքը» կցանկանա, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատը, կամ այլ նախաձեռնություններ միանան իրենց նախաձեռնությանը, թե՝ ոչ»։

Անդրադառնալով «Հանուն Հայաստան պետության» նախաձեռնության ծրագրերին՝ Ենիգոմշյանն ասաց, որ հասարակությունն իրենց քայլերի մասին հնարավորինս սեղմ ժամկետներում կտեղեկացվի: «Մենք շարունակում ենք քննարկումները, օրվա հրատապ խնդիրներին արձագանքում ենք, շփվում ժողովրդի հետ։ Ես վստահ եմ, որ կարճ ժամանակում մենք կներկայացնենք այս իրավիճակը փոխելու ճանապարհային քարտեզը։ Ինչպես նաև իրավիճակը փոխելուց հետո, այսինքն՝ իշխանությունների հեռացումից հետո այդ անցումային փուլը, ինչպես պետք է կազմակերպվի»,- եզրափակեց նա։

Լիլիթ Շաբոյան