ՌԴ ու Իրանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
Բոլորը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում լիակատար հրադադար հաստատելու ուղղությամբ ռուսական կողմի ջանքերը, ինչպես նաև ռազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ ԱԳ նախարարներն իրենց հավատարմությունն են հայտնել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) բոլոր կողմերի՝ իրենց պարտավորությունները կատարելուն շուտափույթ վերադարձին։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել միջազգային հարթակներում այլ հարցերով Իրանի ու Ռուսաստանի փոխգործակցությանը, այդ թվում նաև իրանական միջուկային ծրագրի շուրջ ԳՀՀԾ խնդիրը։ Ընդգծվել է Մոսկվայի ու Թեհրանի հավատարմությունը ԳՀՀԾ բոլոր մասնակիցների՝ իրենց պարտավորությունները լիակատար կատարմանը շուտափույթ վերադարձին, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևով»,- ասված է հայտարարության մեջ։

Տաթև Ֆռանգյան