Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ԼՂ-ի հարցով տարաձայնություններ կան․ Reuters

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

Թուրքիայի ու Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցով, քանի որ Թուրքիան ցանկանում է անկախ ռազմական դիտակետ տեղակայել Ադրբեջանի տարածքում։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական իր աղբյուրին։

Ռուսաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են ստեղծել հրադադարի ռեժիմի վերահսկման միասնական կենտրոն։ Ըստ գործակալության՝ ռուս ու թուրք պաշտոնյաները դեռ բանակցում են մոնիթորինգի մեխանիզմները համաձայնեցնելու շուրջ, սակայն Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է և ցանկանում է իր սեփական դիտակետն ունենալ՝ ուժեղացնելով տարածաշրջանում իր ազդեցությունը, որն առանցքային է համարում իր անվտանգության համար։

«Կարծիքների ամենամեծ տարբերությունը Թուրքիայի դիտարկման կենտրոնի տեղակայումն է Ադրբեջանի տարածքում»,- ասել է թուրքական աղբյուրը՝ անանունության պայմանով։

«Ռուսաստանը կարծում է, որ Թուրքիան կարիք չունի, միասնական կենտրոնից անկախ, տարածաշրջանում դիտակետ տեղակայել։ Սակայն դա Թուրքիայի համար անհրաժեշտությունն է»,- ասել է աղբյուրը։ Նա նաև նշել է, որ Մոսկվայի հետ այդ հարցով բանակցությունները շարունակվում են, և Անկարան ակնկալում է, որ փոխզիջման կհասնի Ռուսաստանի հետ։

Էմմա Չոբանյան