Նիկոլ Փաշինյանը տապալել է Սահմանադրական կարգը. Կիմ Բալայանը հացադուլ է սկսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 12:21
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը, ստորագրելով համաձայնագիրը, տապալել է Սահմանադրական կարգը: Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը, ով միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլին:

Նրա խոսքով՝ իրավական ճանապարհով պետք է բոլոր հարցերը լուծվեն: «Նիկոլ Փաշինյանը, խախտելով սահմանադրական կարգը, փաստորեն կնքել է միջազգային պայմանագիր, սակայն դա ընթացակարգերով չի սահմանվել: Պայմանագիրը նախևառաջ պետք է բերվեր ՍԴ, ՍԴ-ն եթե որոշեր, որ պայմանագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, պետք է այն գնար ԱԺ և վավերացվեր: ԵՎ եթե ՍԴ-ն որոշեր, որ դա հակասահմանադրական է, հանրաքվեի միջոցով պետք է խնդիրը լուծվեր»,- նշեց Բալայանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ սահմանադրական կարգը տապալվել է:

Նրա խոսքով՝ սահմանադրական կարգը տապալելու համար Գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ն պարտավոր են քրգործ հարուցել և նրան քրեական պատասխանատվության ենթարկել. «Այսինքն՝ նրանք նույնպես անգործությամբ հանցանք են կատարում»:

Հարցին, թե ինչքան կտևի հացադուլը, Բալայանը պատասխանեց. «Մինչև որ արդյունքի հասնեմ: Եթե արդյունքի չհասնեմ, կգնամ-կհավասարվեմ այն հինգ հազարին, ովքեր զոհվեցին հանուն հայրենիքի»:

«Ես հասկանում եմ, որ ժողովուրդը բավականին ծանր վիճակում է, որովհետև չկա մի ընտանիք, որ հարազատ, բարեկամ կորցրած չլինի, ամեն մեկն իր հոգսերի մեջ է: Ես փառք եմ տալիս բոլոր զոհվածներին, ափսոսում եմ, որ իրենց փոխարեն ես չեմ զոհվել, բայց հանուն հայրենիքի պետք է մենք շարունակենք ճիշտ վարքագիծ դրսևորել: Պետք է ժողովուրդը միավորվի և իր ձայնը բարձրացնի, որ իշխանավորները համոզվեն՝ այն ժողովուրդը, որ միահամուռ ձևով իրենց է ընտրել, այժմ իրենց դեմ է, և ժամանակն է, որ իրենք հեռանան: Այս իշխանության երկարաձգումը նշանակում է նոր պարտությունների շարանի սկիզբ»,- եզրափակեց Կիմ Բալայանը:

Մանրամասները՝ տեսանյութում: