Հիմա, որ Հանրապետականը դառնա ընդդիմություն, պիտի ասեք՝ 10 տարի առաջ իշխանություններին են պաշտպանե՞լ. Շարմազանովը՝ ՀՀ դեսպան Ալ. Արզումանյանի՝ ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ վճռի մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Ալեքսանդր Արզումանյանը և՛ ընդդիմադիր եղած ժամանակ, և՛ այսօր, և՛ նախկինում՝ որպես արտաքին գործերի նախարար, և՛ որպես պատգամավոր եղել է և կա Հայաստանի Հանրապետության պետական շահին ծառայող քաղաքացի: Յուրաքանչյուր քաղաքացի, եթե գտնում է, որ իր նկատմամբ վճիռը իրականացվել է ոչ օրինական, կարող է դիմել նաև եվրոպական համապատասխան կառույցներին»,- արձագանքելով այժմ Դանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, նախկինում ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Արզումանյանի կողմից ՄԻԵԴ ներկայացրած դիմումին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ հունվարի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի «Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով դատավճիռը: Հայցը վերաբերում է փողերի լվացման գործով Ալեքսանդր Արզումանյանին՝ որպես նախկին արտգործնախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» քաղաքական շարժման առաջնորդ, կալանքի տակ պահելու հանգամանքին: Արզումանյանը ձերբակալվել է 2007 թվականի մայիսին և կալանավորվել: Դատարանը կայացրել է նրան կալանավորելու մասին որոշում՝ հանցանքի ծանրության և իրավապահներից թաքնվելու, արդարադատությանը խոչընդոտելու և կրկնահանցագործության վտանգի հիման վրա:

Ալեքսանդր Արզումանյանի պնդմամբ՝ խախտվել են ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքները: Շարմազանովը չցանկացավ մեկնաբանել, եթե ընդդեմ Հայաստանի վճիռ լինի, ճիշտ կլինի՞ , որ ներկայումս ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը վերցնի որպես փոխհատուցում իրեն տրվող գումարը:

Մանրամասները՝ տեսանյութում: