Փաշինյանը թաքուն չի ստորագրել այդ փաստաթուղթը. Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը թաքուն չի ստորագրել այդ փաստաթուղթը: Իհարկե թիվ մեկ պատասխանատուն ինքն է, սակայն կա նաև կառավարություն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Եթե գործեինք այն տրամաբանությամբ, որ կա մեկ պատասխանատու, ապա չէր լինի կառավարություն և նախարարներ, մի հոգու կնշանակեին, որն ամբողջ ոլորտները կղեկավարեր: Ոլորտային պատասխանատուներից էլ շատ բան է կախված: Ինչ վերաբերում է նրան, թե մեղավոր է-մեղավոր չէ, մեղավորության հարց չկա»,- նշեց պատգամավորը:

Դիտարկմանը, որ մարդիկ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ նա նախարարներին է փոխում, Խաչատրյանն ասաց. «Այո՛, մարդիկ կան, որ պահանջում են վարչապետի հրաժարականը, բայց ինչո՞ւ չեք ասում, որ այդ մարդիկ մեր հանրության որ չափն են կազմում: Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք կպահանջեն այս կամ այն գործչի կամ պաշտոնյայի հրաժարականը: Բայց պետք է ասեմ, որ այդ մարդիկ չեն ներկայացնում ամբողջ հանրության դեմքը, հրաժարական պահանջելը որոշում է ժողովուրդը»:

Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ այն փոփոխությունները, որոնք կատարվում են կառավարությունում, անհրաժեշտ են ներկա պահին, և դրանք պետք է իրականացվեն օր առաջ:

Մովսես Հակոբյանի՝ ասուլիսում հայտնած տեղեկությունների վերաբերյալ Խաչատրյանը նշեց, որ նրա հնչեցրած հայտարարությունները նախ պետք է ստուգվեն: «Պետական և ռազմական գաղտնիքի հրապարակման առերևույթ դեպք եմ նկատում: Չի կարելի քաղաքական կամ այլ շահագրգռվածությամբ երկրի անվտանգությունը վտանգի տակ դնել և ռազմական գաղտնիք հրապարակել. դա անթույլատրելի է: Իսկ թե նրա ասածներից որ մասն է ճիշտ, որը՝ իրականության հետ ընդհանրապես կապ չունի, շատ կարճ ժամանակում կպարզվի»,- նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Հակոբյանի հայտարարությունն այն մասին, որ վարչապետը պատերազմի երրորդ օրը դադարեցրել է ԶՈՒ լրահամալրումը, օբյեկտիվ իրականության հետ կապ չունի:

Մանրամասները՝ տեսանյութում: