Իշխան Սաղաթելյանի՝ «Ես քո հետ կգամ, բայց խոստանո՞ւմ ես, որ վաղը կգաս Նիկոլի հետևից» արտահայտությանը չընդդիմացած ԱԱԾ փոխգնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում

Լուրեր

13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության փոխգնդապետ Համբարձում Սարգսյանի նկատմամբ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել՝ կապված նրա գործառնական պարտականությունների կատարման հետ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ԱԱԾ քննչական դեպարտամենտից։

Նշենք, որ Համբարձում Սարգսյանն այն փոխգնդապետն է, որը նոյեմբերի 11֊ին գնացել էր Դաշնակցության գրասենյակ՝ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանին բերման ենթարկելու համար։ ՀՅԴ անդամները նկարահանել էին գործընթացը, որի ժամանակ Իշխան Սաղաթելյանը, դիմելով փոխգնդապետ Համբարձում Սարգսյանին, ասել էր. «Ես քո հետ կգամ, բայց խոստանո՞ւմ ես, որ վաղը կգաս Նիկոլի հետևից»:

Փոխգնդապետը, Սաղաթելյանի ձեռքը սեղմելով, չէր ընդդիմացել, իսկ նկարահանողի հարցին էլ՝ «վաղը փոխգնդապետ Սարգսյանի հետ գնալու ենք Նիկոլին ձերբակալելո՞ւ», արձագանքել էր՝ «այո»։

ԱԱԾ֊ից Factor.am-ին հաստատել են, որ փոխգնդապետի հենց այս պահվածքն է պատճառ դարձել, որ ծառայողական քննություն սկսվի։ Մեր հստակեցնող հարցերին ի պատասխան՝ կառույցից փոխանցել են, որ փոխգնդապետը շարունակում է հանդիսանալ ԱԱԾ զինծառայող և քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա։

Իշխան Սաղաթելյանի ձերբակալման տեսանյութը՝ ստորև.

Նարեկ Կիրակոսյան