Խաչքավորի իրավո՞ւնք, թե՞ հարված բանակին ու պետության անվտանգությանը

Լուրեր

29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
29.04.2026 | 15:25
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանում է. հյուրանոցի տարածքը արգելափակված է․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 15:19
Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29.04.2026 | 15:15
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ՊՊԾ-ն փակել է ճանապարհը
29.04.2026 | 15:10
Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է // ԱՄՆ-ն անձնագիր կթողարկի՝ Թրամփի պատկերով․ ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 15:03
Ադրբեջանը կարող է որոշում ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
29.04.2026 | 14:50
Որքան է կազմելու Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ամսական վճարը. ծրագրի մանրամասներն ու նախագրանցման մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 14:33
Բաքվում Նիդերլանդների դեսպանը մեկնաբանել է երկրի խորհրդարանի կողմից Արցախի մասով ընդունված բանաձևը
29.04.2026 | 14:27
Ձերբակալություններ՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքով
29.04.2026 | 14:21
Իրանը «լավ կլինի շուտ խելքի գա». Թրամփը զգուշացնում է Թեհրանին
29.04.2026 | 14:10
Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահին
29.04.2026 | 13:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել»
29.04.2026 | 13:47
Ոստիկանները մեքենաների հայելիների, ապակիների գողություններ են բացահայտել 
29.04.2026 | 13:39
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի և Օրենբուրգի մարզերի վրա. հաղորդվում է նավթավերամշակման գործարաններում հրդեհների մասին
Բոլորը

Հունվարի 6-ին Էջմիածնի Մայր տաճարում մատուցած պատարագի և Ջրօրհնեքի արարողությանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարմիր ժամաշապիկ հագած հանդես եկավ իր և հանրության համար արտառոց դերում՝ որպես խաչքավոր։ Նա այնքան էր մտել դերի մեջ, որ խաչն իջեցնում էր հավատացյալների, երեխաների գլխին։

Բնական է, որ Ամանորի լրահոսի պարապության մեջ իրադարձությունն այս բուռն արձագանք ստացավ։ Սոցցանցերում բուռն քննարկումներ եղան։ Շատերը համարեցին, որ պաշտպանության նախարարն անցել է լիազորություններն ու իրեն պահել է որպես հոգևորական։ Խաչ դնելով մարդկանց գլխին, նա, կարծես, օրհնում էր նրանց։ Նախարարին չէր խանգարում անգամ Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայությունը։ Մինչդեռ շատերը նկատած կլինեն, որ երբ կաթողիկոսական թափոր է լինում, զուտ էթիկայից ելնելով, ոչ մի եկեղեցական չի օրհնում, քանի որ թափորի գլուխն Ամենայն Հայոց հովվապետն է և անշուշտ՝ Հայոց Հովվապետի օրհնությանն արժանանալը ավելի նշանակալի է պարզ հավատացյալ մարդու համար, քան հոգևորականինը, գոնե նրա համար, որ ամեն օր Հովվապետիդ օրհնությանը չես արժանանում։

Մենք փորձեցինք պաշտպանության նախարարի պահվածքի վերաբերյալ ստանալ Սուրբ Էջմիածնի մեկնաբանությունը։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը գտնում է, որ լիազորություններն անցնելու հարց չկա։

«Ջրօրհնյաց խաչի քավորը կամ կնքահայրը, ում ի պահ է տրվում արարողությունից հետո խաչը, այն պահում է և ժողովուրդը մոտենում է, համբուրում է այն կամ հպվում։ Մայր Աթոռի պարագային դա արվում է թափորի ընթացքում։ Դա խաչքավորի իրավունքն է։ Ցավում ենք, որ որոշ մարդիկ անգիտությունից դրդված կամ պարզապես չարակամորեն ավելորդաբանում են»,- Factor.am-ին պատասխանեց Մայր Աթոռի ներկայացուցիչը:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ հանրությունն այսքան սուր ընկալեց պաշտպանության նախարարի խաչքավորությունը, եթե այն հայկական եկեղեցու ավանդույթներին համապատասխանում է։

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ բանակը «կրոնականացվում է», ինչը մեծ հարված է բանակին ու անվտանգությանը. «Աշխարհիկ սկզբունքներ ունեցող անձինք ու մյուս կրոնական կազմակերպությունների հետևորդները շատ կոնկրետ պատճառներով մտահոգված են բանակի և առհասարակ պետության կրոնականացման պրոցեսից, որովհետև բանակում կրոնական քարոզներ են կատարվում, շատ դեպքերում ստիպողական, ինչի պատճառով բանակը նրանց համար խորթ կառույցի է վերածվում: Դա մեծ հարված է բանակին ու մեր անվտանգությանը: Բանակը պետք է լինի ապաքաղաքական կառույց և նույն պատճառով նաև` ապակրոնական ու միավորի տարբեր քաղաքական, կրոնական, աշխարհայացք ունեցող մարդկանց, որպես երկրի անվտանգության երաշխիք: Այժմ հակառակ պրոցեսն է գնում»:

Քաղաքագետը հիշեցրեց, որ 2017-ի դեկտեմբերի 8-ին ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձի պաշտոնական միջոցառման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ելույթում հայտարարել էր, թե եկեղեցին չի կարող անջատ լինել ոչ պետությունից, ոչ բանակից, որ «դա ամրագրված է մեր Սահմանադրության, օրենսդրության, և ամենակարևորը` յուրաքանչյուր հայի սրտի մեջ»: «Սա արդեն քաղաքականություն է և բառացիորեն ասվել է, որ Հայաստանն, ըստ Սահմանադրության, արդեն աշխարհիկ երկիր չէ: Սա նոր իրողություն է: Իսկ թե որն է գործող իշխանության՝ նման քաղաքականություն որդեգրելու պատճառը, արդեն ծավալուն քննարկման թեմա է», – ասում է Ստեփան Դանիելյանը:

Սյուզան Սիմոնյան