Չափազանց վաղ է խոսել ղարաբաղյան հակամարտության նոր շրջադարձի մասին․ Eureporter

Լուրեր

20.05.2026 | 16:56
Դիմել եմ ՌԴ դեսպանատուն պարզաբանում ստանալու համար. Նարեկ Կարապետյանը` ՌԴ քաղաքացի լինելը հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:48
ԲՀԿ անդամների հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 16:45
ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում էին Իրանում իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին. NYT
20.05.2026 | 16:40
Քաղհասարկությունը Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված է համարում
20.05.2026 | 16:30
ՀՀ-ում բանտարկությունների զգալի աճ է գրանցվել. Եվրոպայի խորհրդի զեկույցը
20.05.2026 | 16:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Քասախում․ ՈւՂԻՂ
20.05.2026 | 16:25
Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank
20.05.2026 | 16:21
«Հեռախոսով էդքան փողի անունը կտաք, որ ի՞նչ»․ ՀԿԿ-ն ԱԹՍ-ով գաղտնալսում է իրականացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:17
Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին լուրերը
20.05.2026 | 16:09
Արտագաղթի մասին խոսակցություններն առարկայազուրկ են. Արփինե Սարգսյան
20.05.2026 | 16:01
Պոդոլյակը հայտնել է՝ երբ կարող են Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվել
20.05.2026 | 15:55
«Բոլորին դեմ եմ»-ը թան ու մածուն է բաժանել ընդդեմ «ատելության թույնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:51
Փորձում ենք մերժումների քանակը նվազեցնել. ԵՀ պաշտոնյան՝ հայաստանցիներին տրվող վիզաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:40
Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան
20.05.2026 | 15:38
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցների ակցիան ԱԱԾ-ի շենքի մոտ․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանը զարմանալիորեն ու շատ արագ դարձել է խաղաղարար ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում: Հին ասացվածքն ասում է, որ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան պարտությունը: Որպես հրատապ հարց, ելնելով Լեռնային Ղարաբաղում առկա ծանր մարդասիրական իրավիճակից, Ռուսաստանը միջամտեց և նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրվեց, իսկ տարածաշրջանում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին, գրում է eureporter-ը։

Հոդվածում նշվում է, որ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Հայաստանում բողոքի ցույցեր սկսվեցին, շրջափակվեց խորհրդարանի շենքը։ Պատերազմի արդյունքներից դժգոհ ամբոխը պահանջում է վարչապետ Փաշինյանի հրաժարականը, որը մեղադրվում է դավաճանության մեջ։

Գրեթե 30 տարվա հակամարտությունը խաղաղություն չի բերել ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին: Այս տարիները միայն թեժացրել են ազգամիջյան թշնամանքը, որն աննախադեպ չափերի է հասել: Թուրքիան,  որը Ադրբեջանին համարում է իր ամենասերտ դաշնակիցը, ակտիվ դերակատար է դարձել տարածաշրջանային այս հակամարտությունում։ Թուրքիան վերջին շրջանում ակտիվացել է միջազգային և տարածաշրջանային հակամարտություններում ներգրավվելով ՝ լուրջ առճակատման մեջ մտնելով Եվրոպայի և հատկապես Ֆրանսիայի հետ, ընդդեմ մուսուլմանական ծայրահեղականության զսպման գործողությունների, նշվում է Eureporter-ի հոդվածում։

Այնուամենայնիվ, Հարավային Կովկասը ավանդաբար եղել է Ռուսաստանի ազդեցության գոտում, քանի որ այս տարածաշրջանում դարեր շարունակ գերիշխել է Մոսկվան: Պուտինը, օգտվելով Եվրոպայում համաճարակից և խառնաշփոթից, շատ արագ օգտվեց իրավիճակից  և պատերազմը դրեց քաղաքակիրթ շրջանակների մեջ: Սակայն հոդվածում նշվում է, որ ոչ բոլոր կողմերն են ողջունել այս համաձայնագիրը։

«Հայերը պետք է Ադրբեջանին վերադարձնեն 90-ականներին գրաված տարածքները, չնայած ոչ բոլորը, սակայն կորուստները զգալի են ։ Մեծ թվով հայեր լքում են իրենց տները այն տարածքներում, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նշվում է, որ հայերն այրում են իրենց տներն ու տանում են իրենց ունեցվածք։ Ոչ մի հայ չի ցանկանում ապրել Ադրբեջանի իշխանության ներքո։ Երկար տարիների հակամարտությունը ատելություն ու անվստահություն է սերմանել։ Լավագույն օրինակը Թուրքիան է, որտեղ հայ բառը որպես վիրավորանք է ընդունվում։ Չնայած այս հանգամանքին Թուրքիան երկար տարիներ է թակում է ԵՄ դուռը՝ ցանկանալով դառնալ քաղաքակիրթ Եվրոպայի մի մաս։

Ռուս խաղաղապահներն արդեն Ղարաբաղում են։ Մինչ այդ, փախստականների հսկայական շարասյունը շարժվում է դեպի Հաայստան,  նրանք հույս ունեն, որ առանց խոչընդոտ կհասնեն իրենց պատմական հայրենիք։

Չափազանց վաղ է խոսել ղարաբաղյան հակամարտության նոր շրջադարձի մասին: Վարչապետ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ինքը պատասխանատու է Արցախում Հայաստանի պարտության համար: Բայց դա դժվար թե վերջնական կետ լինի: Հայաստանը բողոքում է, բողոքում ընդդեմ Փաշինյանի, ընդդեմ ամոթալի կապիտուլյացիայի, չնայած բոլորը հասկանում են, որ Ղարաբաղում հակամարտությունը պետք է լուծվեր:

Բազմաթիվ ադրբեջանցիներ, որոնց թիվը հազարավոր է, երազում են վերադառնալ Ղարաբաղում և հարակից շրջաններում իրենց տները , որոնք նախկինում վերահսկվում էին հայկական ուժերի կողմից: Այս կարծիքը դժվար թե անտեսվի: Դարեր շարունակ մարդիկ ապրել են այնտեղ ՝ հայեր և ադրբեջանցիներ, և շատ դժվար է գտնել այս ողբերգության կատարյալ լուծումը:

Ակնհայտ է, որ դեռ շատ տարիներ կպահանջվի մինչ հին վերքերը, վիրավորանքներն ու անարդարությունները մոռացվեն: Բայց խաղաղությունը պետք է գա այս տարածաշրջան, և արյունահեղությունը պետք է դադարեցվի»,- ասվում է հոդվածում:

Տաթև Ֆռանգյան