Տիկին Աննան նստած է եղել հրամանատարական կետում, ես խնդրեցի նրան հեռանա, 4 ժամ հետո ինձ կանչեցին Երևան, ասեցին, որ վարչապետը ինձ արգելել է գնալ Արցախ. Մովսես Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:20
Հայր ու որդի նույն հայտարարագիրն են ներկայացրել
16.11.2026 | 19:09
Պապոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
16.11.2026 | 19:00
Անվճար խորհրդատվություն և հետազոտություններ․ զրույց՝ դեկտեմբերի 4-6-ը սպասվող առողջապահական EXPO-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի կնոջ հետ կապված միջադեպի մասին:

«Քանի որ արգելված է եղել կողմնակի անձանց մուտռքը հրամանատարական կետ, ես բարձրացել եմ վերև ճաշելու, իջել եմ տեսել, նստած է տիկին Աննան՝ էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գոծողությունները, և կողքը կանգնած է Սամվել Բաբայանը, բարևել եմ, նստել:

Տիկին Աննան նստած դիտարկում էր, դա հակառակորդի մուտքն էր դեպի Մատաղիս, երբ որ մեր զորքերը ջախջախում էին բավականին էֆեկտիվ: Տիկին Աննան ընդամենը դիտարկում էր, որևէ գործի չէր խառնվում, որևէ հարցի չէր միջամտում, ընդամենը դիտարկում էր, թե ինչ է կատարվում մարտի դաշտում:

Երբ ավարտվեց, ես մոտեցա և ասացի, որ այդպիսի տեսարժան բաներ չեն լինելու, մնացած ուղղություններում ընթանում են մարտեր, և նպատակահարմար է, որ դուք գնաք, քանի որ տղաները խոսում են, գոռում են, կարող է և հայհոյեն, կաշկանդվում են Ձեզնից: Ասաց՝ լավ և գնաց:

4 ժամից հետո ինձ կանչեցին Երևան… Պաշտպանության նախարարությունում ինձ ասեցին, որ վարչապետը ինձ արգելել է գնալ Արցախ:

Մանրամասները՝ տեսանյութում: