«Պուտին, հեռացի՛ր», «Թուրքիա, արի՛»․ Ադրբեջանում դժգոհում են ռուս խաղաղապահների տեղակայումից

Լուրեր

01.04.2026 | 13:17
ԱՄԷ-ն պատրաստվում է օգնել ԱՄՆ-ին և մյուս դաշնակիցներին՝ ուժով բացել Հորմուզի նեղուցը. WSJ
01.04.2026 | 13:09
Ամուսինը կնոջը հասցրել է ինքնասպանության․ գործը ուղարկվել է դատարան
01.04.2026 | 12:59
Բաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվել
01.04.2026 | 12:50
Իրանի կողմից հասցված հարվածների քանակը նվազել է, սակայն աճել է որակը․ Սերգեյ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:43
Ալեքսանդր Օվեչկինը՝ դուբլի հեղինակ․ 11 գոլ՝ մինչև Ուեյն Գրետցկիի պատմական ռեկորդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:37
Որքանո՞վ է իրատեսական, որ ԱՄՆ-ը ցամաքային զորքեր մտցնի Իրան․ Լեոնիդ Ներսիսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:28
Իսրայելում իրանական հրթիռային հարձակման հետևանքով 14 մարդ է վիրավորվել
01.04.2026 | 12:22
Տնօրենը դաստիարակին ասում ա «մորգի աշխատողներ». մանկապարտեզի սանի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:18
Փաշինյանին հարվածել փորձելու համար ձերբակալված 18-ամյա տղան 2 ամսով կալանավորվեց
01.04.2026 | 12:10
ՀՀ ԱԳՆ պատասխանը Բաքվի մեղադրանքներին // Ջերմաստիճանը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 12:05
Թրամփն Իրանի հարցով ուղերձով կդիմի ժողովրդին
01.04.2026 | 12:02
Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի և Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության վերաբերյալ ասուլիս. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 11:53
Իրանն ունի «անհրաժեշտ կամք»՝ հակամարտությունը դադարեցնելու համար. Փեզեշքիան
01.04.2026 | 11:39
«Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել
01.04.2026 | 11:36
«Նոայի» դարպասապահը Կոնգոյի ԴՀ-ի հավաքականի կազմում նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում այնքան էլ միանշանակ չի ընդունվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը։ Մինչ Իլհամ Ալիևն այն ներկայացնում է որպես  հաղթանակ, ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը  զուգահեռ՝ ադրբեջանական հասարակության մեջ հարցեր ու դժգոհություն է առաջանում։

Մասնավորապես, նախօրեին Բաքվում բողոքի ակցիա է կազմակերպվել «Շեհիդների պուրակում», որի մասնակիցները պահանջել են ռուսական զորքի հեռացում։ Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի և Ուկրաինայի դրոշներով ցուցարարները «Պուտին, հեռացի՛ր», «Թուրքիա, արի՛» կարգախոսներ են հնչեցրել։

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին Բաքվում Թուրքիայի դեսպանատան դիմաց նմանատիպ մի քանի ակցիա անցկացվեց։ Այդ ժամանակ նրանք կրկին պահանջում էին, որպեսզի Ռուսաստանը հեռանա Ադրբեջանից ու երկրում մնա թուրքական բանակը։

Հիմա էլ, երբ ռուս խաղաղապահները տեղակայվում են ԼՂ-ում, Ադրբեջանում մի շարք քաղաքական գործիչներ, փորձագետներ շարունակում են մենկաբանել տեղի ունեցածը։ Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ «Ժողովրդական ճակատը», հայտարարությամբ է հանդես եկել և դեմ արտահայտվել ռուս խաղաղապահների տեղակայմանը։

«Մենք վճռականորեն բողոքում ենք Ադրբեջանի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման դեմ, առանց մեր երկրի ինքնիշխանության սահմանափակման, առանց ադրբեջանցի ժողովրդի դիրքորոշումն ու շահը հաշվի առնելու»,- ասվում է հայտարարությունում։

Բացի այդ, նշվում է, որ ռուսական ԶՈՒ-ն «գաղտնի կերպով գիշերով մուտք է գործել Ադրբեջանի սուվերեն տարածք՝ առանց ադրբեջանցի ժողովրդի ու խորհրդարանի համաձայնության, առանց հանրային քննարկման, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության կարծիքն հաշվի առնելու»։ Նրանք կարծում են, որ խաղաղապահ զորախմբի ներառումը մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային շահերի համար և հակասում է Ադրբեջանի Սահմանադրությանը։

«Մեր բանակի հաղթական երթը դադարեցնելու և Ռուսաստանի բանակն Ադրբեջան հրավիրելու՝ ղեկավարության որոշումը արդարացի դժգոհություն և բողոք է առաջացրել ադրբեջանական հասարակության մեջ»,- ասվում է «Ժողովրդական ճակատի» հայտարարության մեջ:

Մեկ այլ ընդդիմադիր ուժ՝ Իլգար Մամեդովի «Հանրապետական այլընտրանք» կուսակցությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որում դարձյալ դեմ է արտահայտվում ռուս խաղաղապահների տեղակայմանը։

«Ռուս խաղաղապահների տեղակայումը մեր տարածքում թուլացնում է բոլոր առավելությունները։ Համաձայնագրի կետերի խախտման դեպքում, եթե մենք ուզենանք դրա առանձին մասերը կամ համաձայնագիրն անվավեր ճանաչել, ռուս խաղաղապահների ներկայությունը լուրջ խոչընդոտ կլինի մեր երկրի վճռական գործողության համար»,- ասվում է հայտարարությում։

Նշվում է նաև, որ ըստ օրենքի՝ ռուս խաղաղապահները կարող են գտնվել միայն խորհրդարանի համաձայնությամբ, որը փաստացի չկա։

«Օտարերկրյա բանակի մուտքը մեր երկիր՝ առանց նման որոշման, նշանակում է օկուպացիա»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Տարբեր գործիչներ էլ իրենց հերթին են սոցցանցային գրառումներով, տեսաուղերձներով դժգոհում ռուս խաղաղապահների տեղակայման դեմ։ Մասնավորապես, ադրբեջանցի հայտնի բլոգեր, պատմաբան Ալթայ Գեյուշովը ֆեյսբուքյան իր էջում այսպես է մեկնաբանել ռուս խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ. «Պատերազմ ուզել, իսկ հիմա հառաչել ռուսական բանակի մուտքի կապակցությամբ՝ հիմարություն է, իսկ որոշ դեպքերում՝ անբարեխղճություն: Դիմում եմ այդպիսի մարդկանց: Ձեզ համար նորությո՞ւն էր, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, և հողերը բռնազավթված էին Ռուսաստանի ուղղակի մասնակցությամբ: Չգիտեի՞ք այդ մասին: Բնականաբար, գիտեիք: Հենց Ռուսաստանի ներգրավվածության մեծ հավանականությունն էր պատճառը, որ մինչև հիմա պատերազմ չէր լինում: Այս մասին ևս չգիտեի՞ք։ Բնականաբար, գիտեիք»։

Նա նշել է, որ չնայած այս ամենին՝ մարդիկ միշտ պատերազմ են ցանկացել։

«Նույնիսկ այն մասին չգիտեի՞ք, թե ինչ է նշանակում Ռուսաստանի ռազմական հզորությունը: Չնայած այս ամենին՝ պատերազմ էիք ուզում: Այդ պատճառով, ողբալ նախապես հայտնի արդյունքների համար կա՛մ հիմարության, կա՛մ երեսպաշտության արտահայտություն է: Ի՞նչ անել: Կռվե՞լ Ռուսաստանի, Պուտինի դեմ: Փաստորեն, դուք այնքան նեղմիտ եք, որ անգամ դրան եք ունակ: Պատերազմ էիք ուզում, և արդյունքը ձեր պատասխանատվության տակ է»,- գրել է նա։

Ադրբեջանում շարունակվում են «հաղթանակի» վերաբերյալ Ալիևին ուղղված տարաբնույթ հարցերը, որոնց պատասխանները նա այդպես էլ չի տալիս։

Էմմա Չոբանյան