Գնանք՝ փորձենք, բոլորիս կյանքը դարձել է փորձադաշտ․ 3500 արցախցի արդեն վերադարձել է հետ՝ տուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առավոտյան 7-ից 16 հատ 50 տեղանոց և 17 հատ 23 տեղանոց ավտոբուս է մեկնել Արցախ։ Թե օրվա ընթացքում քանի ավտոբուս է մեկնում, հստակ չէ․ հերթական ավտոբուսին սպասելիս արցախցիներն ասում էին՝ ինչքան գնացողները շատ լինեն, այնքան ավտոբուսները կավելացնեն։ Կանգնած չեն թողնի ոչ մեկին, այդպես են ասել Արցախի շտաբից։

Իսկ գնացողների թիվն ամեն օր ավելանում է։ 31-ամյա Անի Տոնյանը 3 երեխաների հետ է Արցախից եկել Հայաստան, ամուսնուն այս օրերին չի տեսել՝ սահմանին է եղել։ Հիմա էլ եկել էր երեխաներին տեսնելու, գնալու որոշումը տեղում են ընդունել։

Գեղամ Միքայելյանն էլ է մեկ օր առաջ Արցախից եկել, բայց ոչ թե ընտանիքին տանելու, այլ միայն կնոջը՝ տունը պետք է նորոգեն, հետո երեխաներին ու թոռներին կտանեն։

Տարբեր են նրանց հասցեները, ոմանք այլևս հասցե չունեն։

Երևան էլ տարբեր շրջաններից են եկել՝ Արցախ գնալու համար։ Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է՝ այսուհետ արդեն բոլոր մարզկենտրոններից դեպի Արցախ ուղևորվող տրանպորտ կլինի։

Այսօր 5-րդ օրն է, ինչ կանոնավոր կերպով կազմակերպվում է արցախցիների վերադարձը տուն։ 5 օրերին 3․500-ից ավելի արցախցի արդեն իր հողում է։ Միգրացիոն ծառայության տվյալներով՝ պատերազմի օրերին Արցախից Հայաստան է տեղափոխվել 85․000-ից ավելի մարդ։ Վերադառնալու համար հատուկ գրանցումներ պետք չեն՝ պարզապես առավոտյան 7-ին պետք է լինել նշված տեղում։

Ոմանք մի քանի ժամ է, ինչ սպասում են, բայց չեն դժգոհում․ ասում են՝ ճամփան երկար է, կարևորը լավ տեղ հասնեն։ Սպասելիքներն էլ զգացողությունների նման հակասական են։ Մի մասն ասում է՝ վախը կա, մյուս մասը հակադարձում է՝ «բա մենք վախեցո՞ղ ենք»։

Հարյուրավոր գնացողների մեջ ժպտում են միայն երեխաները՝ ուզում են վերադառնալ և ուրախ են, որ արդեն գնում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան