Ինչպե՞ս ենք վիրավորներին վերադարձնելու լիիրավ կյանքի․ Թորոսյանի խոսքով՝ մեծ վերականգնողական կենտրոն է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Ոլորտում անելիքները շատ են, երեք հիմնական ուղղությամբ լավ պետք է աշխատել, որպեսզի վիրավոր զինծառայողներին հնարավորինս վերադարձնենք լիիրավ կյանքի: Առաջինը՝ եղած հզորությունների լավագույնս օգտագործումն է, ինչի մի մասն այնքան էլ լավ վիճակում չէ և կարիք ունի արդիականացման՝ սկսած մասնագետների վերապատրաստումից և վերջացրած շենքային պայմաններով»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների վերականգնողական բուժման ուղղությամբ ինչ աշխատանք է նախատեսված:

«Երկրորդ, մեր հաշվարկներով՝ նոր հզորություններ են պետք, զրոյից ստեղծվող, մոտ 250 մահճակալանոց մեծ վերականգնողական կենտրոնի մասին է խոսքը: Երրորդն էլ հզորությունների մշտական աջակցությունն է՝ պետպատվերով ծառայություններ գնելու տեսքով: Մեր հաշվարկներով՝ շարունակական աջակցությունը պետբյուջեի վրա հավելյալ 2-2,5 միլիարդ դրամ կարող է արժենալ: Հաշվարկները վերջնական չեն և չեն ներառված բյուջեի նախագծում: Վերջնական լինելու դեպքում փոփոխությունները կնախաձեռնվեն: Դա անհրաժեշտ է՝ տարեկան միջինը երկու ստացիոնար վերականգնողական կուրս անցնելու համար»: Նախարարի խոսքով. «Միջազգային աջակցության տեսանկյունից կարծում ենք, որ նոր կենտրոնի ստեղծման մեջ մեծ ներդրում կարող են ունենալ սփյուռքի հումանիտար և բժշկական կազմակերպությունները: Այդ նպատակով կարճ նկարագիր ունենք, որը կշրջանառենք դիվանագիտական ներկայացուցիչների և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի միջոցով, որպեսզի հնարավորինս շուտ սկսենք դրա գործարկումը: Մինչ այդ հրատապ տեղավորելուն ուղղված ջանքեր են գործադրվում»:

Մանրամասները՝ տեսանյութում: