Մովսես Հակոբյանը ազատման դիմում է գրել
Քաղաքականություն
18.11.2020 | 17:06ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ազատման դիմում է գրել։
Factor.am-ը փորձեց գեներալ-գնդապետ Հակոբյանից ճշտել, թե որն է եղել ազատման դիմում գրելու պատճառը։ Հակոբյանը, սակայն, չնշեց, միայն ասաց, որ պատճառների մասին կխոսի առաջիկայում հրավիրելիք ասուլիսին։
Հարցին, արդյոք տարաձայնություններ է ունեցել գործող իշխանությունների հետ, Մովսես Հակոբյանն ասաց՝ ես ոչ մեկի հետ տարաձայնություն չունեմ: Իսկ թե երբ կկայանա ասուլիսը, Հակոբյանը խոստացավ հայտնել ավելի ուշ։
Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել։