Անհետ կորածների ցուցակը նվազման միտում ունի․ Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
10.06.2026 | 10:30
Արգենտինայի հավաքականը հաղթել է խոշոր հաշվով, Մեսին վերադարձը նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:20
ԵՄ-ն Հայաստանում նորաստեղծ առաքելության ղեկավար է նշանակել
10.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 10-ի դրությամբ
10.06.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
Բոլորը

«Բավականին թվով անհետ կորածներ ունենք: Ցավոք, նրանք նաև ընտանիքի միակ կերակրողներն են: Փաստացի, մինչև նրանց կարգավիճակի ճշտումը այս ընտանիքները սոցիալապես խոցելի են դառնում: Կյանքին, առողջությանը հասցված վնասի առնչությամբ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու դառնալու գործընթացն էլ բավականին երկար է հենց անհետ կորած ճանաչվելու պատճառով: Օրենսդրական մակարդակում փոփոխություններ կլինե՞ն»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքեց, որ ՊՆ-ում ստեղծված հանձնաժողովն աշխատում է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ, իսկ այսօր արդեն իսկ ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հետ:

«Լայնածավալ աշխատանքներ են արվում նաև ճշգրտման առումով: Անհետ կորածների ցուցակն այսօր ունի նվազման միտում, որովհետև ճշգրտումների արդյունքում պարզվում է, որ բավականին շատ անհետ կորածներ են հայտնվում ցուցակներում, որոնք ողջ-առողջ են, ուղղակի սխալ հաշվառում է եղել: Նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխություն, բայց կլինեն նաև որոշակի շտկումներ՝ հիմնադրամի հնարավորություններից օգտվելու համար: Հարուցված քրեական գործերը մեծածավալ են, և համապատասխան կառույցները չեն հասցնում կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն տալ մեզ: Ամեն ինչ արվել է, որպեսզի կորուստ ունեցած ընտանիքները հնարավորինս ունենան պետական աջակցություն և աջակցություն հիմնադրամից»,- նշեց Տոնոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: