Հռոմում հայտնաբերվել է Կալիգուլա կայսեր շքեղ ապարանքը․ Daily Mail

Լուրեր

04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
Բոլորը

Հնէաբանները Հռոմում գտել են մի հոյակապ ապարանք, որը պատկանել է հռոմեական հայտնի կայսր Կալիգուլային: Պեղումների վայրում հայտնաբերվել են տասնյակ հազարավոր իրեր, այդ թվում `զարդեր:

Պալատի մնացորդները հայտնաբերվել են Վիկտոր Էմանուել Երկրորդի հրապարակում գտնվող 19-րդ դարի շենքի հիմքի տակ: Շենքի կողքին շատրվաններով պարտեզ է եղել ու կենդանաբանական այգի:

Գիտնականները գտել են առյուծի, արջի, եղնիկի ու ջայլամի մնացորդներ, հայտնում է Daily Mail– ը ՝ հղում անելով Հռոմի մշակութային ժառանգության նախարարության ներկայացուցչին: Թերևս այդ կենդանիներից որոշները ազատ շրջել են այգում, իսկ մյուսները կայսեր սիրելի «կրկեսային ներկայացումների» մասնակիցներն են եղել:

Բացի այդ, այգում աճել են էկզոտիկ բույսեր, որոնք բերված են եղել հսկա կայսրության ծայրամասերից և անգամ դրա սահմաններից դուրս :

Այգին բաժանված է եղել տարբեր բարձրությունների վրա գտնվող  մի քանի տարածքների, որոնք միմյանց  միացված են եղել մարմարե սանդուղքներով: Այգու կենտրոնական մասում տեղակայված շենքերը զարդարված են եղել ծով պատկերող գունավոր որմնանկարներով: Բացի այդ, պատերը զարդարված են եղել տարբեր գույների մարմարե բեկորների բարդ նախշերով:

Գտածոների մեջ կան նաև մետաղադրամներ, զարդեր և կենցաղային իրեր, հաղորդում է National Geographic- ը: Մասնագետների կողմից ուսումնասիրվելուց հետո դրանք թանգարանների ցուցանմուշներ կդառնան:

Տաթև Ֆռանգյան