Եթե հարևանս թուրք չլինի, կվերադառնամ գյուղ․ Գետավանը կսահմանակցի Ադրբեջանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գետավանն Արցախի Մարտակերտի շրջանի վերջին գյուղն է, որ սահմանակցում է Ադրբեջանին հանձնվելիք Քարվաճառի շրջանին։ Չնայած, ըստ Պուտին-Ալիև-Փաշինյան հայտարարության, այս գյուղը չի անցնելու Ադրբեջանին, այդուհանդերձ, մարդիկ շտապում են հավաքել իրերը, տեղափոխել Երևան կամ Արցախի խորքեր։ Բանն այն է, որ Քարվաճառի՝ Ադրբեջանին անցնելուց հետո մի քանի հարյուր մետրի վրա հարևանները կլինեն ոչ թե հայեր, այլ ադրբեջանցիներ։ Կփակվի նաև ճանապարհը դեպի Վարդենիս, իսկ այդ պայմաններում հարց է ծագում՝ անվտա՞նգ է Գետավանում ապրելը։

Այստեղ ապրող Արմեն Հարությունյանն ու կինը՝ տիկին Ռուզաննան, Factor TV-ի նկարահանող խմբին պատմում են, որ վերցնում են ոչ բոլոր իրերը՝ հույսով, որ Վարդենիսից դեռ կվերադառնան հարազատ գյուղ։

«Եթե Քարվաճառը թողնեն մեր ձեռին, կգանք, մեր տունը կշենացնենք, իսկ եթե չթողնեն Քարվաճառը, չենք գալու։ Այնտեղից էլ ճանապարհը բացեն, գնալու ենք կա՛մ Ռուսաստան, կա՛մ որտեղ փախստականներին կընդունեն։ Ճանապարհ չունենք՝ ո՛չ Քարվաճառով, ո՛չ Շուշիով, երկու կողմն էլ փակ է։ Թուրքերի մեջ չենք մնա»,- ասում է Ռուզաննա Օհանյանը։

Ըստ նրա՝ գրեթե բոլոր գյուղացիներն են պատրաստվում հեռանալ․ «Էն մարդիկ կմնան, որ ընդհանրապես հնարավորություն չունեն»։

40-ամյա Ռուզաննան արդեն երկրորդ պատերազմն է տեսնում։ Ադրբեջանից արձակված հրթիռը վնասել է գյուղի կամուրջը՝ հարվածի ալիքից խանութն է ցնցվել, ճաքեր են առաջացել։

«Կվերադառնամ գյուղ, եթե հարևանս թուրք չլինի։ Էս պահի դրությամբ անորոշ վիճակ է»,- ասում է նրանց որդին՝ Հայկ Հարությունյանը։

Նրանց հարևանը՝ Սպարտակ Հակոբյանը, հարևանի բեռնատարով իրեր է ուղարկում Երևան՝ հարսի ու թոռների համար․ «Ես գնալու չեմ, եղբա՛յր, ես ստեղ եմ եղել, ստեղ էլ մնալու եմ, թող թուրքը գա, ինձ սատկացնի։ Ո՞ւր գնանք, եղբայր, հայրենիքը թողած, դա ինչի՞ ա նման, ոչ մի տեղ էլ չենք գնալու, ուղղակի փոքր-ինչ ցրիվ վիճակ ա։ Թե ինչի սենց ստացվեց․․․»։

Սպարտակ Հակոբյանը վայրկյան անգամ չի կասկածում՝ գյուղից գնացած համագյուղացիները շատ են սխալվել․ «Գնալն անընդունելի քայլ ա։ Եթե պետք ա գնայինք, 30 տարի առաջ գնայինք, էսքան զոհերը ո՞ւմ էր պետք»։

Նրա որդին՝ Արմանը, հրետանային զորամիավորման սպա է։ Պետք է Երևանի հիվանդանոցում լիներ, բայց վնասված ձեռքով հետ է եկել Գետավան՝ հասկանալու՝ ի՞նչ է լինում գյուղի ճակատագիրը։

Հրետանու հրամանատարը հիշում է պատերազմը․ «Էն չի՝ դու մի մարդու հետ կռիվ անես, էն չի՝ մի ամբողջ ներուժ լինի տարբեր օգնող ուժերի կողմից, դրանք տարբեր բաներ են։ Էնտեղ սպառազինություն ա և այլն։ Էդ չափանիշ չի, ուղղակի պետք ա համախմբվել, որ ամեն ինչ ընկնի իր տեղը»։

Գումարտակով դիմագրավել են դեսանտագրոհային մեծ միավորի հարձակմանը։ Արման Հակոբյանի ստորաբաժանումը հմուտ մարտավարությամբ Քարվաճառի ուղղությամբ հետ է շպրտել թշնամուն՝ պաշտպանելով վստահված հենակետերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան