Սեպտեմբերի 28-29-ին Ձեզ արվել է առաջարկ՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները․ հրաժարվել եք. Շաքե Իսայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

«Ինչ պետք է՝ այն էլ բանակցում ենք»։ ԱԺ ամբիոնից վարչապետի այս խոսքերը հիշեցրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:

«Վստահեցնում էիք, որ բանակցությունները սկսել եք Ձեր սեփական զրոյական կետից, իսկ երբ պատերազմը մեզ փաստի առաջ կանգնեցրեց, պարզվեց, որ մենք՝ բոլորս, ժողովուրդը, զինվորը, սպան, հրամանատարը, կամավորները, քաղաքական ուժերը դավաճան ու մեղավոր են, բացի Ձեզանից»,- նշեց Շաքե Իսայանը՝ վարչապետին մեղադրելով պատերազմի առաջին օրերին ամեն ինչի մասին խոսելու, բայց բուն թեմայից չխոսելու համար։

Պատգամավորի խոսքով՝ վարչապետը գեթ մեկ անգամ չի խոսել, որ սեպտեմբերի 28-29-ին առաջարկ է արվել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, եւ ըստ համաձայնության քննարկել ռուս խաղաղապահների հնարավոր տեղակայումը, ինչից նա հրաժարավել է։

«Հիմա ես ուզում եմ իմանալ՝ սեպտեմբերի 29-ից հետո անհետ կորած, զոհված, վիրավորում ստացած մեր զինվորների, ռազմագերիների ծնողների աչքերին ինչպե՞ս եք նայելու, ի՞նչ եք պատասխանելու նրանց հարցերին, ինչպե՞ս եք բացատրելու, որ այդ ամենն արել եք միայն ձեր իշխանությունը երկարաձգելու համար»,- ասաց պատգամվորը:

Նա նաև ընդգծեց. «Պպատմական ինչ փուլ էլ որ լինի, Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի ներկայացել հայ ժողովրդին»։

Մանրամասները՝ տեսանյութում: