Ով հնարավորություն ա ունեցել՝ բանակից խուսափել ա, բա դե հետևանք չէ՞ր ունենալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս օրերին շատ քննարկումներ ենք ունեցել, թե ինչպես են տարբեր երկրներ պատմության ընթացքում մեծ պարտություններից հետո իրենց պատմության մեջ շրջադարձ ապահովել և դառնալ աշխարհի լավագույն պետություններից։ Մենք կարո՞ղ ենք իրատեսական  համարել, որ այս շրջանում խաղաղություն կլինի, և այդ կորուստների ցավը վերածվի մոտիվացիայի։ Այսօր խորհրդարանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն այս հարցն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մենք պետք է ընդհանրապես վերարժևորենք  մեր երեսուն տարվա անկախությունը, և պետք է արժևորենք այն, թե ինչպես ենք օգտագործել ժամանակը։ Մենք պետք է վերարժևորենք նաև, թե ինչպես ենք վերջին 2.5 տարին օգտագործել։

Մենք պետք է այս հարցերի պատասխանները գտնենք։ Վերջին երեսուն տարում մենք ապրել ենք հետևյալ տրամաբանությամբ՝ պատերազմի բացառում և ոչ մի թիզ հող թշնամում։ Չենք էլ նկատել, որ այս երկուսի մեջ հակասություն կա. մենք պետք է ընտրություն կատարենք և կենտրոնանանք այդ ընտրության վրա։ Վերջին 2.5 տարում մենք այդ ընտրությունը կատարել ենք, գուցե վատ ընտրություն ենք կատարել, գուցե չենք հասկացել, որ չենք հասցնելու այդ ընտրությունը կատարելու վրա բավարար աշխատանք  իրականացնել։ Բայց ես այդ ընտրությունը կատարել եմ, և այդ ընտրության մեջ պարտվել եմ, անձամբ կրում է դրա ողջ պատասխանատվությունը։ Բայց վերջին  երեսուն տարում այդ չընտրությունը ո՞նց էր… Ով հնարավորություն ա ունեցել՝ բանակից խուսափել ա, բա դե հետևանք չէ՞ր ունենալու»,- նշեց Փաշինյանը:

Նա նաև ընդգծեց, որ պետք է վերանայենք հայրենասիրության այն մոդելը, որ դրված է եղել մեր գիտակցության մեջ։ «Փողը տամ բանակից ազատվեմ, բայց խմեմ մեր բանակի կենացը, մեր նահատակների կենացը։ Բա մենք սրա մասին չե՞նք մտածելու…»,-ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: