Թուրքական հատուկ նշանակության էլիտար ջոկատը մարտական ​​գործողությունների վերջին օրը փախուստի է դիմել Մարտունիից․ WarGonzo

Լուրեր

18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
Բոլորը

Թուրքական հատուկ նշանակության «Komando» էլիտար ջոկատը մարտական ​​գործողությունների վերջին օրը փախուստի է դիմել Արցախի Մարտունիից: Այս մասին հայտնում է WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքը։

Հրապարակման հեղինակները նշել են, որ իրենց ձեռքի տակ են հայտնվել լուսանկարներ, որոնք արվել են Արցախի Պաշտպանության բանակի մարտիկների կողմից Մարտունու ճակատում: Հենց այս ուղղությամբ էլ Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին նահանջել՝ իրենց բոլոր ուժերը տեղափոխելով դեպի Շուշի:

«Բնականաբար, ադրբեջանական զինուժը կորուստներով նահանջեց: Այսպես՝ սպանված սպաներից մեկի մոտ համարակալված մարտական ​​դանակ է հայտնաբերվել՝ հատուկ պատվերով թողարկված դանակների խմբաքանակից, որը պատվիրվել էր  թուրքական «ռեյնջերների» էլիտար ստորաբաժանման համար: Այս հայտնաբերումը անուղղակիորեն ցույց է տալիս, որ Մարտունու մոտ նահանջողների մեջ կային նաև Անկարայի կողմից Արցախ ուղարկված «Komando» հատուկ նշանակության ջոկատի մարտիկներ»,- ասված WarGonzo-ի հրապարակման մեջ։

Նշվում է, որ այս ամենի ֆոնին Էրդողանի կողմից Ադրբեջան թուրք զինվորականներ ուղարկելու նախագծի՝ խորհրդարան ներկայացնելը ոչ այլ ինչ է, քան ֆարս, քանի որ թուրքական զինուժը ի սկզբանե ակտիվ մասնակցություն է ունեցել հակամարտությանը:

Տաթև Ֆռանգյան