Կոչ եմ անում լինել սթափ. այսօր երեկոյան հանդես կգամ ուղերձով. ՀՀ նախագահ
Քաղաքականություն
16.11.2020 | 10:30Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Այս օրերին բոլորս անհանգստություն ու ցավ ենք ապրում, ոմանք՝ բարձրաձայն, ոմանք՝ անձայն, ոմանք՝ ի լուր բոլորի, ոմանք՝ իրենց հոգու ներսում։
Բայց բոլորիս ցավը նույնն է՝ Հայրենիքը:
Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն:
Այսօր երեկոյան հանդես կգամ ուղերձով»,- ասված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: