Որքան գումար է պետք Հայաստանում լավ ապրելու համար. «168 ժամ»

Լուրեր

06.03.2026 | 18:30
Եթե ՔՊ-ն ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնի՝ ՀԱՊԿ-ից դուրս գանք, 50+% ձայն կստանա ընտրություններում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 18:20
Իրանը հայտարարել է, որ «որոշ երկրներ միջնորդական ջանքեր են սկսել»
06.03.2026 | 18:15
Միրզոյանն ու Ֆիդանը տարածաշրջանի զարգացումներն են քննարկել // ՆԱՏՕ-ն Կովկասում նոր ներկայացուցիչ ունի․ ԼՈՒՐԵՐ
06.03.2026 | 18:11
UFC-ի ղեկավարը կոշտ է արձագանքել Արման Ծառուկյանի մասնակցությամբ սկանդալային միջադեպին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 18:02
ԱՄԷ-ից ՀՀ է տեղափոխվել 190 ՀՀ քաղաքացի․ 170-ը նախընտրել է դեռևս մնալ Դուբայում․ ՀՀ ԱԳՆ
06.03.2026 | 17:57
Կայացել է ֆուտզալի Հայաստանի գավաթի նախնական փուլի վիճակահանությունը
06.03.2026 | 17:48
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել է ևս մեկ դպրոց թիրախավորելու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 17:39
Դատախազությունը պահանջում է  Վալերիյ Օսիպյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ
06.03.2026 | 17:29
ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է դրել հայկական ակումբի վրա
06.03.2026 | 17:21
Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցության համար
06.03.2026 | 17:17
Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացի այս պահին չունենք․ ԱԳՆ
06.03.2026 | 17:06
HYPE․ Արման Ծառուկյանի և Ջորջիո Պուլասի ռևանշ մենամարտը կկայանա
06.03.2026 | 16:54
Միրզոյանն ու Ֆիդանը կարևորվել են տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը
06.03.2026 | 16:44
Որ երկրներն են ՀՀ-ի համար սպառնալիք, որոնք՝ կարևոր քաղաքական գործընկեր . IRI-ի հարցման արդյունքները
06.03.2026 | 16:40
Իսրայելական ուժերը Թեհրանում ոչնչացրել են Խամենեիի ստորգետնյա բունկերը. իսրայելական բանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«168 ժամ» թերթը գրում է.

«Որքան գումար է անհրաժեշտ Հայաստանում՝ գոյատևելու, լավ ապրելու և շատ լավ ապրելու համար։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, աղքատության ցուցանիշից բացի, հրապարակում է նաև աղքատության սուբյեկտիվ գնահատականը։

Դեկտեմբերի 5-ին հրապարակված զեկույցում այս տվյալները առկա էին, սակայն մեծ ուշադրության չարժանացան, չնայած որ բավականին հետաքրքիր են։

Այսպես, ԱՎԾ հարցումների համաձայն, 2016 թվականին Հայաստանում 1 շնչի հաշվով՝

գոյատևելու համար անհրաժեշտ է ամսական 120 523 դրամ կամ 251 դոլար, լավ ապրելու համար՝ ամսական 347 234 դրամ կամ 723 դոլար շատ լավ ապրելու համար՝ ամսական 655 060 դրամ կամ 1 363 դոլար։

Հիշեցնենք, որ Հայաստանում աղքատության վերին գիծը 2016 թվականին եղել է 40 867 դրամ. աղքատ համարվել են այն մարդիկ, որոնց ամսական սպառումը այդքանից ցածր է։ Մինչդեռ ըստ սուբյեկտիվ գնահատականի՝ աղքատ կարելի է համարել այն մարդկանց, ում ամսական եկամուտը (ենթադրաբար՝ գրեթե նույն չափով, որքան սպառումը) ամսական 120 հազար դրամից ցածր է։

Ստացվում է, որ եթե առաջնորդվենք ոչ թե պաշտոնական, հաստատված մեթոդաբանությամբ, այլ աղքատության մասին բնակչության սուբյեկտիվ պատկերացումներով, ապա կստացվի, որ Հայաստանում աղքատության մակարդակը շատ ավելի բարձր է, քան 29.4%-ը։

Սա դեռ ամենը չէ։

Մենք համեմատել ենք ԱՎԾ-ի կողմից հրապարակված այս տվյալները և 2015 թվականի նույն հարցման արդյունքները։

Ինչպես տեսնում եք, ըստ մեր համաքաղաքացիների՝ ապրուստը զգալիորեն թանկացել է։

Թանկացման մի մասը պայմանավորված է փոխարժեքով։ Բանն այն է, որ 2015 թվականին վերաբերող զեկույցում 1 դոլարի փոխարժեքը վերցված է 415 դրամ, իսկ 2016 թվականի զեկույցում՝ 480 դրամ։

Ըստ այդմ, շատ լավ ապրելու գինը դոլարային արտահայտությամբ չի փոխվել, իսկ դրամային արտահայտությամբ 15%-անոց աճը պայմանավորված է միայն փոխարժեքով։

Սակայն գոյատևելու և լավ ապրելու համար անհրաժեշտ գումարն շատ ավելի մեծ չափով է աճել, քան փոխարժեքի գործոնը։ Այսինքն՝ ապրուստը թանկացել է նաև դոլարով արտահայտված»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: