ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործառույթները դեռ պետք է հստակեցվեն․ Կրեմլի խոսնակ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործառույթները՝ ներառյալ նրանց կողմից մշակութային և կրոնական օբյեկտների պաշտպանության հարցը, դեռ պետք է հստակեցվեն։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Խոսքը խաղաղապահ զորակազմի մասին է: Բնականաբար, գործառույթները դեռ պետք է հստակեցվեն, քանի որ այդ գործառույթները նշված չէին Հայաստանի վարչապետի ու երկու նախագահների համատեղ հայտարարությունում»,- ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ խոսք չի եղել տարածաշրջանում ռուս խաղաղապահների կողմից մշակութային ու կրոնական վայրերի պահպանության մասին․ «Եվ այս հարցում ես չեմ կարող ասել՝ նրանց պարտականությունների մեջ կմտնի՞, թե՞ ոչ»:

Պատասխանելով հարցին՝ ո՞ր փաստարկն է եղել Ադրբեջանի համար վճռորոշ Լեռնային Ղhարաբաղի վերաբերյալ համաձայնագիր կնքելու համար, Կրեմլի խոսնակը նշել է, որ դա «վերաբերում է շատ երկար գործընթացի՝ պատերազմը դադարեցնելու ուղիներ գտնելու և գործընթացը քաղաքական ու դիվանագիտական ​​դաշտ տեղափոխելու լարված գործընթացին»:

Տաթև Ֆռանգյան