Կովկասում նոր դարաշրջան է սկսվում. Վրաստանի նախագահ
Քաղաքականություն
10.11.2020 | 16:43Կովկասում նոր դարաշրջան է սկսվում, շնորհավորում եմ մեր բարեկամներ հայերին ու ադրբեջանցիներին ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ. aյս մասին թվիթերյան իր էջում հայտարարություն է տարածել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Այսպես նա արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանա-հայկական հակամարտության մասին համաձայնագրի ստորագրմանը. գրում է aliq.ge-ն:
«Շնորհակալություն եմ հատնում ֆասիլիտատորներին: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին: Խաղաղությունն ու կայունությունն այլընտրանք չունեն: Միասին համագործակցության նոր փուլ ենք մտնում»,- գրում է Վրաստանի նախագահը: