Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց․ կյանքին վտանգ չի սպառնում․ Էդուարդ Աղաջանյան
Հասարակություն
10.11.2020 | 05:47Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացնում է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիվանդանոց է տեղափոխվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Ունի վնասվածքներ։ Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում»,- ֆեյսբուքում գրել է Աղաջանյանը։
Արարատ Միրզոյանը, հիշեցնենք, ծեծի էր ենթարկվել Ազգային ժողովի դիմաց։