Ներկայում Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են․ ՊԲ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ: Ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանել են և վճռականորեն պաշտպանում են Արցախի խորհրդանիշերից մեկը՝ հինավուրց բերդաքաղաք Շուշին, և պատրաստ են, վճռականորեն տրամադրված են պատվով կատարել իրենց խնդիրը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Սարումյանը:

«Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող ստորաբաժանումները, խմբավորումները հայտնաբերվել են և ենթարկվել են կրակային ներգործության ու կրել են մեծ կորուստներ: Նշեմ, որ այդ հատվածում հաջողվել է գերեվարել 2 ադրբեջանցի զինծառայողի»,- մանրամասնեց Սարումյանը:

Նրա խոսքով՝ Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են: «Կա այսպիսի մի նրբություն: Մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է  գործողությունների զարգացում, ենթադրում է որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այլ գործողություններ: Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարտին կամ արդեն ավարտվել են: Այս առումով ցանկանում եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, որ մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաև գաղտնիության որոշակի նկատառումներ: Այդ իսկ պատճառով երբեմն նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին»,- ասաց Սարումյանը: