Բարձրաստիճան թուրք զինվորականների այցը Բաքու՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ․ ովքեր են պատվիրակության կազմում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
Բոլորը

Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ու պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը Բաքվում էր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրանց հանդիպումից և բուն քննարկումներից շատ բան հայտնի չէ, սակայն հրապարակված լուսանկարներից և տեսանյութերից կարելի է ենթադրել, որ թուրքական կողմը բավական ներկայացուցչական կազմով էր Բաքվում։

Հանդիպմանը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարից զատ, մասնակցել են Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարը, ինչպես նաև թուրքական ռազմաօդային ուժերի գեներալ, անօդաչու սարքերի մասնագետ, օդային լոգիստիկայի նախկին ղեկավար Գյոքսել Քահյան։ Հետաքրքիրն այն է, որ վերջինի թիմը Լիբիայում իրականացվող գործողությունների ժամանակ ստեղծել է անօդաչուների, այսպես ասած, կառավարման կենտրոն՝ Ազգային համաձայնության կառավարության զորքերին աջակցելու համար։

Դեռևս օգոստոսին Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարի՝ Բաքու կատարած այցի ընթացքում Քահյան դարձյալ պատվիրակության կազմում մասնակցում էր Ալիևի հետ հանդիպմանը։ Բացառված չէ, որ անօդաչուների գործողության մի կենտրոն էլ Քահյան ստեղծել է Ադրբեջանում։

Նշենք, որ ադրբեջանական կողմից, ըստ լուսանկարների, հանդիպմանը մասնակցել են նախագահ Իլհամ Ալիևը, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, ռազմական թևից՝ միայն պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Էմմա Չոբանյան