Ի՞նչ արդյունք տվեց ԲՀԿ-ական պատգամավորների այցը Մոսկվա. Իվետա Տոնոյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
Բոլորը

Դեռևս հոկտեմբերի 27-ին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել էին վարչապետին՝ առաջարկելով հրավիրել անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Ցավոք, մեր այդ առաջարկն այդպես էլ արձագանք չգտավ, իշխանության ներկայացուցիչները սահմանափակվեցին վարչապետի մամուլի խոսնակի այն հայտարարությամբ, թե օրեր առաջ այդ ձևաչափով հանդիպում արդեն իսկ կայացել է։ Սա ինձ համար առավել քան տարօրինակ ձևակերպում է, որովհետև ռազմական դրության պայմաններում, երբ յուրաքանչյուր վայրկյան սահմանին իրավիճակ է փոխվում, կարծում եմ, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, եթե գտնում են այդ անհրաժեշտությունը, ապա հարկ է, որ դրան որոշակի արձագանք լիներ: Գրությունից անցել է երկու շաբաթ, այդ հարցերը պատասխան չեն ստացել, դրանց գումարվել են նաև բազմաթիվ այլ հարցեր: Այսօր առավել քան անհրաժեշտ ենք դիտարկում նմանատիպ հանդիպման անցկացումը»,- նշեց Տոնոյանը՝ հավելելով, որ վարչապետից դեռևս որևէ արձագանք չունեն,այն լինելուն պես կներկայացնեն հանրությանը և ԶԼՄ-ներին։

Նրա խոսքով՝ Արցախում իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը տիրապետում են բացառապես իշխանությունները։ «Եվ այս դեպքում խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերն առավել քան իրավասու են ունենալ ցանկություն տիրապետել ինֆորմացիայի, որը կապված է Արցախի և ՀՀ սահմանների անվտանգության հետ։ Մեր առաջարկ-պահանջը սրանով է պայմանավորված եղել»,- նշեց Իվետա Տոնոյանը։

Ի թիվս այլ հարցերի, Տոնոյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչ արդյունք տվեց ԲՀԿ-ական պատգամավորների այցը Մոսկվա: Նա նշեց, որ քննարկումների հետ կապված շատ փակագծեր չի կարող բացել: «Այցի շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի, ինչպես նաև Պետդումայի այլ քաղաքական ուժերի ղեկավար կազմերի ներկայացուցիչների հետ։ Բնականաբար, քննարկման առանցքում եղել է Արցախի հարցը։ Այլ մանրամասներ չեմ կարող փոխանցել»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավորը։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի շուրջ ԲՀԿ դիրքորոշմանը, Իվետա Տոնոյանը նշեց, որ այս պահին առավել քան անհրաժեշտ է վերականգնել ՌԴ-ի հետ լիարժեք հարաբերությունները։

Պատգամավոր խոսքով՝ իրենք նաև պարբերաբար հանդիպում են արտախորհրդարանական ուժերի հետ։ Նա հայտնեց, որ այս պահին քննարկումներն ընթացքի մեջ են, և ինքն այլ բան չի կարող փոխանցել։

Մանրամասները՝ տեսանյութում: