Չինական հարվածային Wing Loong դրոնները գերազանցում են «Բայրաքթարին»․ ի զորու են օդում հարվածել թշնամական դրոններին․ Հայկ Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

«Եթե մենք չլուծենք դրոնների խնդիրը, եթե մենք շարունակենք չունենալ հայկական հարվածային տակտիկական լուրջ, ծանր դրոններ՝ ոչ ինքնասպանական, որոնք կարող են թե՛ հակազդել թուրքական և իսրայելական դրոններին Արցախի երկնքում, այլև հասցնել հարվածներ թշնամուն այնպես, ինչպես նա է հասցնում հարվածներ մեր զորքերին, մինչև դա չանենք, մենք հակահարձակում կազմակերպելու ֆիզիկական լուրջ դժվարություններ կունենանք»,- Factor.am-ի հարցազրույցում նման տեսակետ է հայտնում քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

Արցախի «օդը փակելու» թեմայով օրերս ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էր Factor.am-ի եթերում տեղեկացրել, որ քայլեր ձեռնարկվում են, սակայն մեկ միասնական լուծում «օդը փակելու» չկա։ Ըստ Հովհաննիսյանի՝ ամենազարգացած բանակներն այսօր օդում ունենում են խնդիրներ։ Հայկ Մարտիրոսյանն ասում է, որ դասական հակաօդային միջոցներով անօդաչուների դեմ պայքարել և «փակել օդը», անչափ դժվար է․

«Օդը փակել» արտահայտությունն ինքն իրենով բավական պրոֆեսիոնալ արտահայտություն էլ չի։ Կա երկու տարբերակ օդում վերահսկողություն սահմանելու և իրենց թռիչքային հնարավորությունները փոքրացնելու։ Առաջինը, որի մասին խոսել ենք ես և Ժիրայր Սեֆիլյանը, «ոչ թռիչքային գոտի» սահմանելն է։ Չգիտեմ ինչ է արվել այդ ուղղությամբ, բայց դա կլիներ արդյունավետ տարբերակ, եթե երրորդ երկրները կամ որևէ խումբ երկրների, կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով այս կամ այն երկիրը կստանձներ պատասխանատվություն բառացիորեն «օդը փակելու» համար։ Այսինքն՝ սահմանվում է վերահսկողություն, թռիչքներն արգելվում են»։

Ըստ Հայկ Մարտիրոսյանի՝ Հայաստանը նաև երկրորդ տարբերակն ունի, որն է՝ մեր տիրապետության տակ գտնվող հարվածային դրոնների կիրառումը։ Այդպիսի դրոններ արտադրում են բազում երկրներ, սակայն ըստ քաղաքագետի՝ ամենաէժանը և ամենահեշտ ձեռքբերելիքը կարող են լինել չինական Wing Loong դրոնները: «Այս տեսակը գերազանցում է «Բայրաքթարին» մի քանի անգամ իր հարվածային հզորությամբ, թռիչքային ժամանակի տևողությամբ և նաև քաշի կրման կարողությամբ, ինչը նշանակում է՝ առավել ծանր հրթիռներ և ռումբեր, որոնք ի զորու են օդում ֆիքսել թշնամական դրոններին և հարվածներ հասցնել այդ դրոններին։ Սա կարող էր լուծել խնդիրը Հայաստանի համար։ Այս առումով լիովին իրատեսական է հայկական օդն անվտանգ դարձնել»,- ասաց Հայկ Մարտիրոսյանը։

Ռոբերտ Անանյան