ԶԼՄ-ներին ուղղված սահմանափակումները պետք է պատշաճ լինեն. ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 19:13
Նոր արգելանքներ՝ Վահե Հակոբյանի հոր ընկերության և փոխկապակցված անձանց գույքի վրա
27.03.2026 | 19:00
Վտանգավոր է․ իշխանությունը մեղադրեց օտարեկրյա գործակալ լինելու մեջ, բայց պատիժներ չկան, բացահայտեք գործակալներին․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:00
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության խորացման հարցեր. Պապիկյանի և Լըկորնյուի հանդիպումը
27.03.2026 | 18:52
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:49
Ավանեսյանը` վարչապետի թեկնածությանը հավակնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:41
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
27.03.2026 | 18:30
Հայաստան – Բելառուս խաղը կսպասարկեն մոլդովացի մրցավարներ
27.03.2026 | 18:21
Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները վնասել են 120 թանգարան և պատմական շենք
27.03.2026 | 18:16
Իրանում հրթիռակոծության հետևանքով հայ է մահացել
27.03.2026 | 18:13
Ինչպես են դիմավորել Պապիկյանին Ֆրանսիայի ԶՈՒ նախարարությունում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:10
Պետական դավաճանության մեջ մեղադրվողն արդարացվեց // Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույց է տեղի ունեցել․ ԼՈՒՐԵՐ
27.03.2026 | 18:05
23 տարի առաջ տատից փոխանցված տան համար պատասխանատվության են կանչել «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենին
27.03.2026 | 17:57
Պուտինը չի առաջարկել պատերազմի համար բիզնեսներից գումար վերցնել, բայց ողջունել է «կամավոր ներդրումները»․ Պեսկով
27.03.2026 | 17:49
ՖԻՖԱ-ն հաստատել է 5 նոր կանոնները ֆուտբոլում
27.03.2026 | 17:48
Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Խոսքի ազատության սահմանափակումները ռազմական դրության ժամանակ պետք է լինեն համաչափ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների հարցով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելուն։

«Մեր Սահմանադրությունն էլ է նախատեսում, որ պետությունը ռազմական դրության ժամանակ իրավունք ունի կոնկրետ իրավունքներ սահմանափակել։ Բայց այդ իրավունքները պետք է լինեն կոնկրետ իրավիճակին համահունչ, անհրաժեշտ ու բավարարի այդ իրավաչափ նպատակներին հասնելու համար։ Դրանից բացի, ռազմական դրության ժամանակ, հասկանալի պատճառներով, լինում են նաև խոսքի ազատության հետ կապված սահմանափակումներ, որպեսզի պետությունը կարողանա ճիշտ կառավարել տեղեկատվական անվտանգությանն առնչվող հարցերը։ Պետությունը դա կարող է անել իր քաղաքացիների իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանելու համար։ Դրա հետ մեկտեղ այդ սահմանափակումները պետք է լինեն համաչափ:

Չեն կարող լինել սահմանափակումներ, որոնք անորոշ են, քանի որ դա տարակարծություն է առաջացնում: Առավել ևս երբ այստեղ խոսքը գնում է լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ լրագրողների և բոլոր քաղաքացիների մասին։ Հետևաբար, այդ կարգավորումները պետք է լինեն բարձր աստիճանի կոնկրետության և այնպիսին, որ թե լրագրողի համար, թե լրատվական կազմակերպության համար, թե քաղաքացու համար հստակ պարզ լինի, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ են առկա կոնկրետության աստիճանով, և թե որ արարքն ինչ պատասխանատվության կարող է հանգեցնել»,- նշեց ՄԻՊ-ը:

Մանրամասները՝ տեսանյութում: