Գրողների միությունը կոչով դիմել է մշակութային գործիչներին

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

Հայաստանի գրողների միությունը կոչով դիմել է մտավորականներին, մշակութային գործիչներին, գրողներին և արվեստագետներին:

«Ազատատենչ Արցախի հողում սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիան՝ չնայած անհապաղ հրադադարի հաստատման կոչերին ու պահանջներին, շարունակում է արդեն մեկ ամսից ավելի՝ նույն ուժով և ինտենսիվությամբ։ Վարձկան ահաբեկիչների, թուրքական հատուկջոկատայինների, ժամանակակից ամենամահաբեր զենքերի ու զինատեսակների կիրառմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը ջանում է ամեն գնով հասնել պատմական Արցախը հայաթափելու, հազարամյա բնիկ ժողովրդին բնաջնջելու իր հրեշավոր նպատակին։

Ավելին՝ չկարողանալով իրականացնել բլից կրիգի իր ծրագիրը, սկսել է դիմել ամենաանմարդկային միջոցների՝ անխնա ռմբակոծելով Արցախի Հանրապետության քաղաքներն ու գյուղերը, խաղաղ բնակչության դեմ կիրառելով միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներ՝ կասետային, ֆոսֆորային ռումբեր, վիժեցնելով Միջազգային Կարմիր Խաչի միջնորդությամբ, զոհվածների մարմինների, վիրավորների ու գերյալների փոխանակման մարդասիրական գործընթացը, որոնք օր-օրի ավելի իրական են դարձնում մարդկային ու բնապահպանական աղետի բռնկումները տարածաշրջանում։

Նկատի ունենալով այդ ամենը, դիմում ենք աշխարհի բոլոր խաղաղասեր ու արդարասեր պետություններին, ժողովուրդներին և մտավորականներին՝ իրենց ձայնը բարձրացնելու Մեծ Աղետի կանխման և բազմաչարչար Արցախի հողում խաղաղության հաստատման համար»,- ասված է հաղորդագրությունում: