Արայիկ Հարությունյանը ծանոթ է պետական կառավարման համակարգում աշխատող զինապարտ և ոչ զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին. խոսնակ

Լուրեր

17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
Բոլորը
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆեյսբուքյան օգտատեր Զարինե Սառաջյանի բաց նամակը՝ ուղղված ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանին, որտեղ հեղինակն անդրադարձել է պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր և ցածր օղակներում աշխատող զինապարտ և ոչ զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին, մեծ արձագանք է գտել, կիսվում եմ իմ էջում՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այն քիչ առաջ ներկայացրել եմ Հանրապետության նախագահին:
Նախագահն արդեն ծանոթացել է նամակի բովանդակությանը և առաջիկա ժամերին կարձագանքի դրան»,- գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Իսկ նամակում ասվում է.

Բաց նամակ Արցախի Հանրապետության նախագահ

Արայիկ Հարությունյանին
Մեծարգո՛ նախագահ
Ավելի քան մեկ ամիս է մենք լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք, պատերազմ, որը մեզ պարտադրվել է, և որը մղում ենք հանուն Արցախի ժողովրդի լինելիության ու մեր պետականության:
Եվ այս օրերին, երբ մեր զինված ուժերն ու կամավորական ջոկատները կենաց մահու պայքար են մղում թուրք-ադրբեջանական ուժերի և Արցախի ժողովրդի դեմ վայրագություններ իրականացնելու նպատակով Թուրքիայի կողմից տարբեր «թեժ կետերից» բերված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դեմ, որոշ պետական պաշտոնյաներ, արժանապատվության կորստի գնով, սեփական մաշկը փրկելու անհագ ցանկությամբ տոգորված, գտնվում են ՀՀ-ում՝ ակնհայտորեն խուսափելով հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարելուց:
Որպես այս պահին առաջնագծում մեր երկրի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող զինվորականի կին՝ առաջարկում եմ պատերազմական իրավիճակում Արցախից բացակայող պետական կառավարման համակարգի բոլոր պաշտոնյաներին և զինապարտներին ազատել աշխատանքից:
Իշխանությունները պետք է հստակեցնեն, թե ինչպիսի դիրքորոշում ունեն օրհասական պահին երկիրը մտացածին խնդիրների հիման վրա լքած ու տաքուկ անկյուններում պատսպարված պետական կառավարման համակարգի բարձր և ցածր օղակի պաշտոնյաների, ինչպես նաև այդ գործում նրանց օժանդակություն ցուցաբերած անձանց նկատմամբ:
Սպասում եմ իշխանությունների ամենակոշտ գործելակերպին:
Իմ անձնական պահանջին կարող են միանալ բոլոր ցանկացողները, որի դեպքում նամակս կարող է հանրագրի ձևաչափ ընդունել:
Զարինե Սառաջյան
Հ.Գ. Լուսանկարում մեր հերոս տղաներն են, որոնք առաջնագծից կարևոր խորհուրդ են փոխանցում՝ այ այսպես ձեռք ձեռքի տված #հաղթելուենք??