Թե ինչպես Ադրբեջանի կողմից իմ ձերբակալումը կրկնակի ավելացրեց Արցախում զբոսաշրջության աճը. Լապշինի նոր բլոգը (տեսանյութ)

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր բլոգում արված գրառմամբ տեղեկացնում է, որ իր ազատազրկումը Ադրբեջանի իշխանությունների կողմից հակառակ ազդեցությունն է ունեցել, քանի որ 2017 թվականին նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է Արցախ այցելուների թիվը:

«Այժմ Եվրոպան և աշխարհի զգալի մասը նշում է Սուրբ Ծնունդը: Ողջույններ Չեխիայից, այն քաղաքից, որը հիշատակվում է Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանկ» գրքում: Ինձ համար անցնող 2017 թվականը հեշտ տարի չէր, քանի որ այդ տարվա ընթացքում Արցախ այցելելու համար գրեթե 9 ամիս անցկացրեցի ադրբեջանական բանտում: Ես ստիպված եղա խորանալ ադրբեջանական կլանների կեղտոտ գործերի մեջ, իմանալ Ալիևների ընտանեկան աղտերի մասին, շրջել Բաքվի սուլթանի կնոջ անձնական ինքնաթիռով, անձամբ տեսնել և լսել այս մուսուլմանական երկրում կռիվները իշխանության և նավթադոլարների համար: Նրանց ռասիզմն ու ատելությունը ոչ միայն Արցախի հակամարտության հետևանքով հայերի դեմ է, այլ ընդհանրապես բոլոր այլադավանների: Պարադոքս է, բայց գաճաճ Ադրբեջանը, փորձելով վախեցնել ամբողջ աշխարհին, հակառակը՝ նպաստեց, որ 2017թ. Արցախ այցելի կրկնակի շատ զբոսաշրջիկ, քան նախորդ տարում: Նրանց շարքում էին նաև Մերձբալթյան երկրներից իմ ընկերները՝ Ալեքսանդր Ալիմովը և Իվար Ուտինասը Լատվիայից ու Սլավա Գորբունովը Լիտվայից: Նրանք հիանալի ֆիլմ են նկարահանել այդ հրաշալի վայրի, մշակույթի, ժողովրդի, բնության, ճարտարապետական հուշակոթողների վերաբերյալ: Դիտեք, վստահ եմ, որ դուք էլ կցանկանաք լինել այնտեղ»,- գրել է Լապշինը: