Ազգային ժողովն աշխարհազորին վերաբերող հարցով արտահերթ նիստ կանցկացնի

Լուրեր

18.09.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.09.2026 | 21:48
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
18.09.2026 | 21:30
Իլհամ Ալիևն իր ընտանիքին պատկանող հերթական բիզնես օբյեկտն է բացել
18.09.2026 | 21:14
Բաքուն արձագանքել է Փարիզի՝ Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացմանը
18.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը հարված է հասցնում խաղաղության պրոցեսին․ պատերազմի սպառնալի՞ք, թե ավելին ստանալու քայլ
18.09.2026 | 20:50
Հեռախոսներ, նոթբուքեր ու 190 մլն դրամի վնաս․ ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային ներմուծման սխեմա
18.09.2026 | 20:39
Գերագույն հոգևորդ խորհուրդը դատապարտելի է համարել իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը
18.09.2026 | 20:28
ՀՀ նախագահը և Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները
18.09.2026 | 20:15
Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն
18.09.2026 | 20:14
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն կարձագանքի Հայաստանում ռուսական բիզնեսի շահերի խախտումներին
18.09.2026 | 20:00
Հարց Փաշինյանին՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս չեք գալիս, եթե ԵՄ ընդունվելու դիմում եք տալիս․ չունի ստրատեգիա․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 19:43
Թուրքիայի արդարադատության նախարարն ակնարկել է 2028 թվականին արտահերթ ընտրությունների անցկացման մասին՝ Էրդողանի վերընտրվելու համար
18.09.2026 | 19:29
Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ
18.09.2026 | 19:15
Ամաչում եմ, որ վարչապետի աշխատավարձը 2․6 մլն է լինելու, կանեմ ամենը՝ շատ ավելի բարձր վարձատրվեն պետաշխատողները․ Ծովինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 19:00
Մեկ քարտ՝ ՀՀ-ում, Չինաստանում և աշխարհի տարբեր երկրներում․Arca-ն ու UnionPay-ը նոր քարտ են գործարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ ժամը 17:00-ին, խորհրդարանում արտահերթ նիստ է հրավիրված։ Վարչապետի աշխատակազմը նոր նախագիծ է ներկայացրել կառավարություն, որով փոփոխություններ են արվելու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում:

Այդ փոփոխությամբ Երևանի քաղաքապետի տեղակալի՝ հաստիքով նախատեսված թիվը կավելանա ևս մեկով: Այդ մեկ տեղակալը պետք է լինի համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարը։

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության՝ քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է, իսկ գյուղական բնակավայրեր ներառող չմիավորված համայնքի ղեկավարի տեղակալը կամ միավորված համայնքի կազմում ներառված բնակավայրի վարչական ղեկավարը` համայնքի (բնակավայրի) աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարն է (հրամանատարը):

Վերոգրյալով պայմանավորված՝ նախագծով նախատեսվում է ամբողջությամբ նոր խմբագրությամբ սահմանել «Համայնքի ղեկավարի տեղակալը» հոդվածը՝ հետևյալ բովանդակությամբ. «Համայնքի ղեկավարն ունի տեղակալ (տեղակալներ): Քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է, իսկ գյուղական բնակավայրեր ներառող չմիավորված համայնքի ղեկավարի տեղակալը կամ միավորված համայնքի կազմում ներառված բնակավայրի վարչական ղեկավարը` համայնքի (բնակավայրի) աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարը (հրամանատարը):

Մերի Մարտիրոսյան