Կորոնավիրուսի թվերի աճը ստիպեց վերադառնալ դիմակ չկրելու համար տույժերին. փոխոստիկանապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի թվերի աճը ստիպեց վերադառնալ դիմակ չկրելու համար տույժեր կիրառելու գործելաոճին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
«Չնայած մեր ուժերը կենտրոնացրել ենք ռազմական դրության ռեժիմի ապահովման աշխատանքներում, սակայն լրացուցիչ ուժեր, այդ թվում նաև կին ոստիկաններին, ներգրավել ենք կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում»,-ասաց փոխոստիկանապետը: