Չավուշօղլուն մեկնել է Բաքու. քննարկվելու է ԼՂ հակամարտության հարցը
Քաղաքականություն
01.11.2020 | 13:13Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու. այս մասին Թուրքիայի ԱԳ նախարարը գրել է թվիթերի իր միկրոբլոգում:
«Մենք կրկին Բաքվում ենք: Քննարկելու ենք վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները»,- նշել է Չավուշօղլուն: