Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առավոտյան ժամը 08:10-ի տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:

Այս պահի դրությամբ՝ 3847 ընտրատեղամասից հաշվարկվել են 2252 ընտրատեղամասի տվյալները, հետևաբար արդեն հայտնի են 58,54 տոկոսի տվյալները:

Ըստ նախնական տվյալների՝ կուսակցությունների ստացած ձայներն ունեն հետևյալ պատկերը.

  • «Վրացական երազանք» — 505 298 ձայն (49.32%),
  • «Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է» — 265 787 ձայն (25.94%),
  • «Եվրոպական Վրաստան» — 38 596 ձայն (3,77%),
  • «Հայրենասերների դաշինք» — 33 448 ձայն (3.26%),
  • «Լելո» — 32 391 ձայն (3.16%)
  • «Գիորգի Վաշաձե-Ստրատեգիա աղմաշենեբելի» — 31 000 ձայն (3.1%),
  • «Գիրչի» — 29 365 ձայն (2.87%),
  • «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ»- 13 683 ձայն (1.34%),
  • «Շալվա Նաթելաշվիլի-Լեյբորիստական կուսակցություն» -10 515 ձայն (1.03%)։