ԼՂ-ում թուրքական ցանկացած խաղաղապահ դերակատարում մատնված է անհաջողության․ Թրամփի խորհրդական

Լուրեր

03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է «Ասպարեզ»-ը։

Օ՛Բրայենը նախ ողջունել է հայ համայնքի ներկայացուցիչներին՝ նշելով, որ հայերը նվիրված մարդիկ են և համաձայն է նախագահ Թրամփի՝ ավելի վաղ արած հայտարարությունների հետ։

Հանդիպմանը Թրամփի խորհրդականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում՝ այն լուծելու համար։

«Ինչպես գիտեք՝ Ադրբեջանի ուժերը հարձակվել ու վերահսկողություն են հաստատել շփման գծի հյուսիսային ու հարավային ուղղությամբ մի քանի ռազմավարական քաղաքներում։ Ադրբեջանը, օգտագործելով իր նավթային գումարները, տարիներով զենք է գնել։ Բացի այդ, նրանք տեխնիկական ու խորհրդատվություն աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից։ Չնայած Թուրքիայի բոլոր ժխտումներին, այդ թվում՝ ինձ հետ զրույցներում, ապացույցներ կան նաև մամուլում, որ Թուրքիան Սիրիայի ազատ բանակից գրոհայինների է տեղակայում հակամարտության գոտում»,- ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Նա նաև խոսել է հրադադար հաստատելու երեք փորձերի մասին, որոնք ձախողվել են։

Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների հնարավոր տեղակայմանը՝ Ռոբերտ Օ՛Բրայենն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ինչպես նաև հարևան երկրները, չեն կարող միջազգային խաղաղապահների կամ դիտորդների դերակատարումը ստանձնել։

«Թուրքական ցանկացած միջնորդություն կամ խաղաղապահ դերակատարում մատնված է անհաջողության ԱՄՆ-ի, ինչպես նաև Հայաստանի համար։ Մենք հավատում ենք, որ երկու կողմերը կընդունեն սկանդինավյան խաղաղապահներին, և մենք աշխատում ենք նրանց կառավարությունների հետ՝ ուժեր հավաքելու և տարածաշրջանում հրադադարը պահպանելու համար»,- ասել է Օ՛Բրայենը։

Նա վերահաստատել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի և կողմերը պիտի հրադադարը պահպանեն։

«Սա հատկապես վերաբերվում է Ադրբեջանին, որն այսօր բավականին վարանում է առանց նախապայմանների հրադադարի հաստատմանը համաձայնվել»,- ասել է Ռոբերտ Օ՛Բրայանը։

Բացի այդ, նա հավելել է, որ արտաքին ուժերը որևէ դերակատարում չպիտի ունենան ԼՂ հակամարտությունում։

Էմմա Չոբանյան